close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը կարող է ուժեղացնել ՌԴ-ին, իսկ նա չի մտնում «արմռեսլինգի» մեջ. Ալավերդյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Քաղաքական

17 Նոյեմբերի 2018, 14:00
 Հայաստանը կարող է ուժեղացնել ՌԴ-ին, իսկ նա չի մտնում «արմռեսլինգի» մեջ. Ալավերդյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին, և այդ նպատակով հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը պետք է համախմբվեն՝ անկախ գաղափարական հակասություններից. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Սա փորձաքար է քաղաքական ուժերի համար՝ կկարողանա՞ն համախմբել ուժերը: Անկախ նոր իշխանությունների քայլերի  նկատմամբ վերաբերմունքից` բոլոր քաղաքական ուժերը պետք է համախմբվեն, քննադատությունները պետք է այս դեպքում մի կողմ դրվեն: Մենք պետք է մեր հստակ դիրքորոշումը ցույց տանք, որ որևէ մեկ այլ պետություն իրավունք և հիմքեր չունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը գրավելու: Կազմակերպության կանոնադրությունը շատ հեղհեղուկ է, և մի բան է հստակ՝ 3 տարի գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է լինի մի երկիր: Ի վերջո, Յուրի Խաչատուրովը կարող էր այլ գործի անցնել, ինչ է` պետք է մեր ձեռքից վերցնեի՞ն այդ տեղը և տղայական կռի՞վ սկսեին»,- շեշտեց Ալավերդյանը:

Yerkir.am–ի հարցին՝ Հայաստանն այս իրադարձությունների ֆոնին ունի՞ Ռուսաստանի աջակցությունը, կամ կարո՞ղ է նրա վրա հույս դնել, Ալավերդյանն արձագանքեց, թե Ռուսաստանը չի ցանկանում միջամտել «մարտին»: «Ռուսաստանը դեռ չի մտնում արմռեսլինգի մեջ իր երկու դաշնակիցների հետ, բայց պիտի հասկանա, որ Հայաստանը կարող է ուժեղացնել Ռուսաստանին: Նա չպետք է թույլ տա, որ այդ երկու երկրները վերմակը քաշեն իրենց վրա»,- ասաց նա:

Այս համատեքստում Լարիսա Ալավերդյանն արժանապատիվ համարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պահվածքի հետ կապված, որը Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Հիմա պատկերացրեք նույն իրավիճակը կլինի, եթե ես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ չհանդիսացող որևէ օտարերկրյա դեսպանի հրավիրեմ և պատմեմ դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին: Դա ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստ է, որտեղ անդամ երկրների ղեկավարները քննարկում են ունենում: Եթե նիստը փակ է, նշանակում է, որ դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև: Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի կամ չգիտեմ քանի տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ: Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից»։

Իր հերթին Լարիսա Ալավերդյանը հավելեց, որ Բելառուսի նախագահը «կորցրեց տղամարդկային` մինչ այս ցուցադրած կեցվածքը»՝ փորձելով ամեն կերպ դուր գալ Ալիևին:

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica