close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+3°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բելառուսական «Պոլոնեզ»-ը ստեղծվել է ադրբեջանական փողերով. բելառուսցի վերլուծաբան

Աշխարհ

17 Նոյեմբերի 2018, 14:00
 Բելառուսական «Պոլոնեզ»-ը ստեղծվել է ադրբեջանական փողերով. բելառուսցի վերլուծաբան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վերջերս Մինսկ կատարած այցի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է Ադրբեջանին զենք վաճառելու` Բելառուսի որոշումը, սակայն զրույցի մանրամասները չի հայտնել. գրում է udf.by-ը:

Վերլուծական Belarus Security Blog նախագծի ղեկավար Անդրեյ Պորոտնիկովը մեկնաբանել է իրավիճակը` ուշագրավ փաստեր հայտնելով:

«Իսկ ի՞նչ մանրամասներ կարող են լինել: Մինսկը չի հրաժարվի Բաքվի հետ «Պոլոնեզ»-ի վերաբերյալ գործարքից: Այստեղ սպասելիքներ չեն կարող լինել: Ես ապացույցներ չունեմ, սակայն առաջին տարին չէ, որ հետևում եմ իրավիճակին,  խոր ու միանշանակ համոզմունք ունեմ, որ «Պոլոնեզ» համակարգերի ստեղծման նախագիծը զարգացել է ադրբեջանական փողերով»,- ասել է Պորոտնիկովը:

«Նրանք գումար են տվել, մենք` արտադրողական հարթակ, ինչ-որ տեխնոլոգիաներ, չինացիներն իրենց տեխնոլոգիաներն են տվել, արդյունքում` Բելառուսը և Ադրբեջանը ստացել են զենք, որը կարող են կիրառել»,- հավելել է նա:

Ըստ վերլուծաբանի` Հայաստանը չի կարող կանգնեցնել գործարքը, քանի որ Ադրբեջանն այստեղ ոչ թե գնորդ է, այլ` գործընկեր:

«Հայրենիքը ձեզ չի մոռանա»
10 Դեկտեմբերի 2018, 10:14 «Հայրենիքը ձեզ չի մոռանա»
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica