close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2018
-2°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախը բանակցային սեղանի շուրջ պետք է վերադառնա նոր որակով՝ որպես «ipso facto» պետություն. Լարիսա Ալավերդյան

Արցախ

17 Նոյեմբերի 2018, 13:14
 Արցախը բանակցային սեղանի շուրջ պետք է վերադառնա նոր որակով՝ որպես «ipso facto» պետություն. Լարիսա Ալավերդյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բավականին հստակ և պարզ քաղաքականություն է վարում, իսկ ԱՄՆ-ի այսչափ ուշադրությունը Հարավային Կովկասի, Հայաստանի և Արցախի խնդրի նկատմամբ այնքան էլ դրական  բան չէ:  Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, որ Հայաստանը Մեծ Մերձավոր Արևելքի մաս է կազմում:

«Այս օրերին ԱՄՆ հատուկ փորձագետները եղել են Հարավային Կովկասի  բոլոր երեք պետություններում: Սա բոլորովին նոր բան է: Իրանի նկատմամբ պատժամիջոց առաջին տարին չէ, որ կիրառվում է, բայց առաջին անգամ է, որ հատուկ փորձագետների խումբ է գալիս տարածաշրջան: Եվ սա արվում է ավելի կոշտ պատժամիջոցների համատեքստում, որպեսզի Իրանն ավելի լուրջ իրավիճակում հայտնվի, ինչը մեզ համար գիտենք` ինչ նշանակություն ունի: 1990-ականներին մենք հարյուր տոկոսանոց շրջափակման մեջ կլինեինք, եթե չլիներ այդ «կյանքի ճանապարհը»: Ինչպես Արցախի համար Լաչինի միջանցքն է կյանքի ճանապարհ, այնպես էլ մեզ համար Իրանի հետ սահմանն է: Այդ պատճառով բոլորս էլ անհանգստացանք, երբ երկրի վարչապետը կամ պաշտոնակատարը հայտարարեց, թե «հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով»։ Դե յուրե Թուրքիայի հետ մենք չունենք բաց սահման, բայց դե ֆակտո առևտուր է իրականացվում, և Հայաստանի խանութները լիքն են թուրքական ապրանքներով: Արդյո՞ք հիմա այս նույն նշանները չեն, արդյո՞ք մենք չենք մտնում այն դաշտի մեջ, որտեղ ներկայացվում են ԱՄՆ-ի շահերը: Մտե՞լ ենք արդեն, իհարկե` դեռ ոչ, բայց ազդակները կան: Հիմա այստեղ Արցախի հարցը կդառնա՞ այն գինը, որի շուրջ սակարկումներ կլինեն: Սա է հարցը»,- նշեց Ալավերդյանը՝ հավելելով, որ Արցախի խնդրով հայկական կողմը պարտվողական հունի մեջ է, որի հիմքը դրվեց 90-ականներին:

Մարդու իրավունքների նախկին պաշտպանը զարմանում է, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համեմատած Արցախի խնդրում ունենալով գաղափարական տարբերություններ, դուրս չեկան այս պարտվողական հունից, որը շարունակվում է առ այսօր:

Ըստ Ալավերդյանի` թեև Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման սկզբում հայտարարեց, որ Արցախին պետք է վերադարձնել բանակցային սեղանի շուրջ, սակայն հստակ գործիքակազմ չկիրառվեց՝ հարցը բերելու օրակարգ, չձեռնարկվեց  որևէ գրավոր փոփոխություն, որը կդրվեր բանակցային սեղանին: Ավելին, ըստ նրա, գործող իշխանությունները «ջրեցին» Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք նախապայման էին հռչակվել  հանդիպումների անցկացման հարցում:

«Արցախը բանակցային սեղանի շուրջ պետք է վերադառնա նոր որակով: Պետք է հստակեցնել, որ այն «ipso facto» պետություն է: Այո, աշխարհի համար Արցախի Հանրապետությունը «ipso facto» պետություն է, քանի որ իր գոյությամբ, իր կառավարման համակարգով ապացուցել է իր կենսունակ լինելը, ինչպես նաև արտաքին մարտահրավերներին արժանապատվորեն դիմակայելու և պատասխանելու կարողությունը: Իրաքի քրդերի օրինակով մենք տեսանք, որ քեզ պետություն հայտարարելը քիչ է, պետք լինեն այլ գործոններ, որոնք կան Արցախի դեպքում: Կրկնում եմ՝ Արցախը չպետք է վերադառնա բանակցային գործընթաց նախկին որակով, այլ` որպես «ipso facto» պետություն, որի հետ անհնար է հաշվի չնստել, եթե իրապես ցանկանում ենք տրանսֆորմացիա տեսնել կարգավորման գործընթացում: Իսկ վերջնական լուծման հասնելու համար երկար ժամանակ է պետք»,- մանրամասնեց Լարիսա Ալավերդյանը:

Սպասելով ընդդիմութեան
14 Դեկտեմբերի 2018, 21:30 Սպասելով ընդդիմութեան
Մենք ենք, մեր կուռքերը
14 Դեկտեմբերի 2018, 19:59 Մենք ենք, մեր կուռքերը
Ձախդարձն անխուսափելի Է
14 Դեկտեմբերի 2018, 18:34 Ձախդարձն անխուսափելի Է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica