close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապատեղեկատվությունը կաթիլ-կաթիլ ազդում է մարդկանց վրա. ՀՅԴ ԳՄ անդամը՝ Արամ Մանուկյանի վերաբերյալ կեղծ փաստաթղթի մասին

Հասարակություն

17 Նոյեմբերի 2018, 13:19
 Ապատեղեկատվությունը  կաթիլ-կաթիլ ազդում է մարդկանց վրա. ՀՅԴ ԳՄ անդամը՝ Արամ Մանուկյանի վերաբերյալ կեղծ փաստաթղթի մասին

Սովորաբար չեմ զայրանում, բայց երբեմն ավելի զայրացկոտ բնույթով եմ հանդես գալիս, երբ դիպչում են ազգային արժեքներին, Դաշնակցությանը դիպչելը նույնպես այդ կոնտեքստում եմ տեսնում. երեկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ շատերն ազգային արժեքներին, այդ թվում՝ Դաշնակցությանը, դիպչում են  գիտակցաբար, շատերը՝ չհասկանալով, լավ տեղեկացված չլինելով:

Անդրադառնալով պարբերաբար շրջանառության մեջ դրվող այն կեղծ փաստաթղթին, թե իբր Դաշնակցությունն Առաջին հանրապետության ժամանակ նամակ է գրել Էնվեր փաշային՝ պահանջելով զորավար Անդրանիկի (Անդրանիկ Օզանյան) դեմ գործողություններր սկսել և նրան հանձնել Թուրքիային, Եղիազարյանը նշել է, որ սա շահարկման ամենատարածված թեմաներից մեկն է,  ու թեև պարբերաբար անդրադառնում են թեմային, հիմնավորում և հերքում, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք տարբեր առիթներով վերստին շրջանառության մեջ են դնում այդ կեղծ փաստաթուղթը:

«Կան մարդիկ, որոնք առաջին անգամ են այդ թեմային առնչվում, նորից բարձրացնում են թեման, և կա նաև մարդկանց մի տեսակ էլ, որ բոլոր սրվող պահերին այս թեման անպայման դնում են շրջանառության մեջ:  Այս հարցը սպառիչ պատասխան է ստացել ոչ միայն մեր կողմից, այլ նաև Ազգային արխիվի տնօրենի կողմից՝ որ նման փաստաթուղթ գոյություն չի ունեցել»,- նշել է Եղիազարյանը:

Նա պատմել է այս կեղծ փաստաթղթի ստեղծման մասին, որը խորհրդային տարիներին շրջանառության մեջ է դրել  Ջոն Կիրակոսյանը:

«Գիտեք՝ խորհրդային տարիներին, երբ այդ շրջանի թեմաներին էին անդրադառնում, պարտադիր պետք է այն անեին հակադաշնակցական երանգով, այլապես չէին կարող հրատարակել իրենց աշխատությունները: Կիրակոսյանը խելացի անձնավորություն է, և նա մասնագետների համար մեսիջ է թողել նույն գրությամբ, որի տակ նշված են Առաջին հանրապետության մի քանի ղեկավարների անուններ: Օրինակ՝ Արամ Մանուկյանը գրված է` Արամ փաշա, մինչդեռ պետական ոչ մի փաստաթղթում չի գրվում` Արամ փաշա»,- ընդգծել է ԳՄ անդամը՝  հերթական անգամ շեշտելով, որ նման փաստաթուղթ գոյություն չունի:

Նրա խոսքով՝ որոշ մարդիկ այդ կեղծ փաստաթուղթն օգտագործում են Դաշնակցությանը վարկաբեկելու նպատակով՝  հաշվի առնելով այն փաստը, որ ժողովրդի մեծ մասը մասնագետ  չէ, անտեղյակ է: «Ապատեղեկատվությունը շատ դեպքերում կաթիլ-կաթիլ ազդում է մարդկանց վրա»,-նշել է Եղիազարյանը:

Կեղծ փաստաթղթի մասին մանրամասն տեղեկությունները՝ այստեղ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica