close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոսկվան Կոսովոյի հարցում կաջակցի Սերբիային. Լավրով

Աշխարհ

17 Նոյեմբերի 2018, 11:42
 Մոսկվան Կոսովոյի հարցում կաջակցի Սերբիային. Լավրով

Մոսկվան պատարստ կլինի կառուցողական դիրքերից  դիտարկել Բելգրադի համար Կոսովոյի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ ընդունելի որոշումը: Այդ մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ  Լավրովն ասել է Сербский телеграф –ին տված հարցազրույցում. հայտնում է РИА Новости-ն:

Նրա խոսքով` ՌԴ-ի դիրքորոշումը Կոսովոյի հարցում հայտնի է, այն հիմնվում է միջազգային իրավունքի վրա, առաջին հերթին` ՄԱԿ-ի ԱԽ 1244 բանաձևի:

Լավրովը նշել է, որ Մոսկվան անփոփոխ կերպով աջակցում է Սերբիային նրա օրինական շահերը պաշտպանելու հարցում նաև միջազգային կազմակերպություններում:

Հիշեցնենք, որ Կոսովոյի ալբանացիները Պրիշտինաում 2008-ի փետրվարին միակողմանի  անկախացել են Սերբիայից: Սերբիան 2011-ից  բանակցում է  Կոսովոյի հետ` ԵՄ-ի միջնորդությամբ:

 

 

 

 

 

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica