close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿՀՎ-ն պարզել է,որ Խաշուկջիին սպանելու հրամանը տվել է թագաժառանգ արքայազնը. The Washington Post

Աշխարհ

17 Նոյեմբերի 2018, 10:00
 ԿՀՎ-ն պարզել է,որ Խաշուկջիին սպանելու հրամանը տվել է թագաժառանգ արքայազնը. The Washington Post

ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչությունը եկել է այն եզրահանգման, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիին սպանելու հրամանը տվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մահմեդ բեն Սալմանը: Այդ մասին, ըստ ТАСС-ի, գրում է The Washington Post-ը` ԿՀՎ-ում իր աղբյուրներին հղումով:

Ըստ աղբյուրների` սպանությունը չէր կարող տեղի ունենալ առանց նրա իմացության և մասնակցության:

ԿՀՎ-ն ուսումնասիրել է բեն Սալմանի եղբոր`ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Խալեդ բեն Սալմանի զանգերը Խաշուկջիին: Նա ասել է լրագրողին, որ ներկայանա Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն` ամուսնական փաստաթղթերը ստանալու համար, և վստահեցրել, որ նրան վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք,  որ լրագրողը տարաձայնություններ ուներ արքայազնի հետ և տեղափոխվել ու աշխատում էր ԱՄՆ-ում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica