close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2018
+5°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը պարզաբանում է պահանջելու Լուկաշենկոյից

Քաղաքական

16 Նոյեմբերի 2018, 23:59
 Փաշինյանը պարզաբանում է պահանջելու Լուկաշենկոյից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո  Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է նիստից մանրամասներ, ինչը բարկացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նշեց. « Պատկերացրեք, եթե ես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ չհանդիսացող որևէ օտարերկրյա դեսպանի հրավիրեմ և պատմեմ դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին: Դա ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստ է, որտեղ անդամ երկրների  ղեկավարները քննարկում են ունենում: Եթե նիստը փակ է, նշանակում է, որ դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև: Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի կամ չգիտեմ քանի տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ: Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից:

Պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը: Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք՝ քանի դեռ մենք գործընկերային միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի»:

 

 

Այնտեղ` Սև ծովի ափին ...
12 Դեկտեմբերի 2018, 23:06 Այնտեղ` Սև ծովի ափին ...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica