close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամերիկյան կողմից զենքի վերաբերյալ առաջարկ չենք ստացել. Մնացականյանը` ТАСС-ին

Հասարակություն

16 Նոյեմբերի 2018, 16:35
 Ամերիկյան կողմից զենքի վերաբերյալ առաջարկ չենք ստացել. Մնացականյանը` ТАСС-ին

ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ռուսական ТАСС-ին, որում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Բոլթոնի` Երևանում արած հայտարարությանը` կապված ամերիկյան զենքի հետ:

Լրագրողը հիշեցրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եթե շահավետ առաջարկ լինի,  հայկական կողմը կդիտարկի այդ հնարավորությունը, և հետաքրքրվել` ի՞նչ է դա` քաղաքական հայտարարությո՞ւն, թե՞ արդեն սկսվել է ամերիկյան զենք ձեռք բերելու ինչ-որ գործընթաց:

«Ոչ մի առաջակ Հայաստանը չի ստացել: Բացի դրանից` մեր երկիրը գտնվում է շատ զգայուն տարածաշրջանում, որտեղ կա չկարգավորված հակամարտություն, և խաղաղության ու կայունության, ինչպես նաև խաղաղության հաստատմանը նպաստող մթնոլորտի ձեռք բերումը շատ կարևոր հարցեր են: Սպառազինությունների մրցավազքն այդ պայմաններում ծայրահեղ վտանգավոր երևույթ է»,- պատասխանել է Մնացականյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica