Արցախը մարդու իրավունքների տեսանկյունից պիտի ճանաչելի դարձնենք
Արցախ

Արցախը մարդու իրավունքների տեսանկյունից պիտի ճանաչելի դարձնենք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Ըստ նրա` Արցախի մարդու իրավունքների պաշտպանը պետք է ներգրավված լինի միջազգային քննարկումներում: «Խոսքը մարդու իրավունքների մասին է, և քաղաքական իրավիճակը չի կարող խոչընդոտ հանդիսանալ դրանց պաշտպանության հարցում: Մենք գործ ունենք Արցախի մեր հայրենակիցների հետ՝ կանայք, երեխաներ, և մենք չենք կարող ասել՝ չենք կարող պաշտպանել մարդու իրավունքները, որովհետև քաղաքական խնդիր կա, կամ բանակցություններ են ընթանում»,- շեշտեց Թաթոյանը: