close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2019
USD1479.60
GBP1608.80
EUR1534.80
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԻՊ-ը ստեղծել է աշխատանքային խումբ՝ քարոզարշավի շուրջօրյա մոնիտորինգ անելու համար

Քաղաքական

16 Նոյեմբերի 2018, 13:57
 ՄԻՊ-ը ստեղծել է աշխատանքային խումբ՝ քարոզարշավի  շուրջօրյա մոնիտորինգ անելու համար

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նախընտրական քարոզարշավի շուրջօրյա մոնիտորինգ կիրականացնի: 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնեց, որ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որի գործունեության մասին հաջորդ շաբաթ մանրամասն  հայտարարություն կարվի:

«Հատուկ ուշադրություն է դարձվելու լրագրողների և դիտորդների իրավունքներին: Համագործակցելու ենք ԿԸՀ-ի, իրավապահ և կառավարության համապատասխան մարմինների հետ»,- հայտնեց նա՝ ակնարկելով, որ իրենց աչքից չեն վրիպելու  ընտրական գործընթացներում կրթական հիմնարկությունների ներգրավման փորձերը: 

Հարցին՝ 12-օրյա ժամկետը բավարա՞ր է քարոզարշավի համար, Թաթոյանը պատասխանեց, որ դա քաղաքական ենթատեքստ պարունակող հարց է, և ինքը դա չի կարող մեկնաբանել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica