close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2019
USD1480.03
GBP1611.99
EUR1535.62
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԻՊ-ը Մայրապետյանի հարցով պարզաբանումներ է պահանջել իրավապահ մարմիններից

Իրավունք

16 Նոյեմբերի 2018, 13:29
 ՄԻՊ-ը Մայրապետյանի հարցով պարզաբանումներ է պահանջել իրավապահ մարմիններից

13 օր առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է գործարար, «Հայկական երկրորդ» հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց անձամբ ՄԻՊ-ը:

«Առանձնազրույց եմ ունեցել Սամվել Մայրապետյանի հետ, որի արդյունքներով մեր կողմից գրավոր պարզաբանումներ են պահանջվել իրավապահ մարմիններից այն հարցադրումների առնչությամբ, որոնք բարձրացվում են: Դրանք վերաբերում են կալանքի հիմքերին, առողջական վիճակի վատթարացմանը: Գույքի վրա դրված կալանքն ուղղակիորեն ազդում է լրատվամիջոցի գործունեության վրա: Բարձրացվել է նաև տեսակցությունների արգելանքի վերացման հարցը, սակայն դեռ պատասխաններ չենք ստացել իրավապահ մարմիններից», - մանրամասնեց Թաթոյանը։

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է  հոկտեմբերի 6-ին, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածով՝  «կաշառք ստանալուն օժանդակելը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica