close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Բարձրացի՛ր, բարձրացո՛ւր». ՀՄԸՄ-ի 100-ամյա հպարտությունը

Հասարակություն

16 Նոյեմբերի 2018, 12:59
 «Բարձրացի՛ր, բարձրացո՛ւր». ՀՄԸՄ-ի 100-ամյա հպարտությունը

100 տարի առաջ այս օրը Շավարշ Քրիսյանի, Հովհաննես Հինդլյանի և Գրիգոր Հակոբյանի կողմից Կոստանդնուպոլսում հիմնադրվեց  հայկական մարզական և սկաուտական կազմակերպությունը` Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ):

«Բարձրացի՛ր, բարձրացո՛ւր» կարգախոսով` ՀՄԸՄ-ն գործել է թե՛ Հայրենիքում, թե՛ Հայրենիքից դուրս` դաստիարակելով հայրենանվեր տասնյակ սերունդներ:  

Անուրանալի է ՀՄԸՄ-ի ունեցած լուրջ դերակատարությունը հատկապես աշխարհացրիվ հայերի կյանքում, որոնք Հայոց ցեղասպանության հետևանքով հայտնվել են աշխարհի տարբեր անկյուններում, բայց, շնորհիվ այս միության, մնացել հայ:

Պատահական չէ, որ ՀՄԸՄ-ի հիմնադրամն հոբելյանն այս տարի մեծ շուքով նշվեց Մայր Հայրենիքում: Միության 100-ամյակի շրջանակներում կազմակերպված համա-ՀՄԸՄ-ական 11-րդ բանակումին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել 1200 սկաուտ: Բանակման կարգախոսն էր` «Պատվաբեր անցյալեն` հաղթական ապագա»:

Հիմնադրումից անցել է 100 տարի, և ՀՄԸՄ-ն շարունակում է զարգանալ` բարձրանալով և բարձրացնելով իր անդամներին, ծառայելով հայապահպանությանը, երեխաների հայեցի դաստիարակությանն ու ազգասիրության նվիրյալ գործին:

«Երկիր»-ը սրտանց շնորհավորում է ՀՄԸՄ-ին մեկդարյա հոբելյանի առիթով` մաղթելով նորանոր բարձունքներ. պատվաբեր անցյալից` հաղթական ապագա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica