close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանում պահվող Կարեն Ղազարյանի հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

Հասարակություն

16 Նոյեմբերի 2018, 12:32
 Ադրբեջանում պահվող Կարեն Ղազարյանի հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմել է  Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին:

«Ադրբեջանը Կարեն Ղազարյանին որպես զինվորական և դիվերսանտ է ներկայացնում, բայց ես միջազգային կառույցներին տեղեկացրել եմ, որ նա քաղաքացիական անձ է, երբևէ չի ծառայել զինված ուժերում, ունի նաև առողջական խնդիրներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Ըստ նրա` Ղազարյանի ծնողները մտահոգություն ունեն, որ նա կարող է ենթարկվել խոշտանգման՝ հաշվի առնելով հայ այլ գերիների հետ կապված դաժան փաստերը: «Նրանք ասում են, որ ունեն ոչ հավաստի տեղեկություններ իրենց տղայի մասին: Սա հաշվի առնելով` ես դիմել եմ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, ՄԱԿ-ին, սպասում եմ արձագանքներին: Արդյունավետ է մեր աշխատանքը նաև Կարմիր խաչի հետ: Մենք, բոլոր գործընկերների հետ համագործակցելով, ամեն ինչ անելու ենք, որ կարողանանք արդյունքի հասնել: Միջազգային որոշակի գործընթաց կա: Մենք էլ, մեր կարգավիճակից ելնելով, անմիջական աշխատանքներ կտանենք»,- նշեց Թաթոյանը:

Հիշեցնենք, որ Կարեն Ղազարյանն ադրբեջանական կողմում է հայտնվել 2018 թվականի հուլիսի 15-ին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Ղազախի շրջանի ուղղությամբ հետ է մղել Հայաստանի զինված ուժերի, ադրբեջանական մամուլի ձևակերպմամբ, դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերի Է վերցվել։ Այս հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ «Ադրբեջանի կողմից նշվող անձն իրականում Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ` 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն է, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ, չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի զինված ուժերում»։

Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
 Խաշուկջին` տարվա մարդ
11 Դեկտեմբերի 2018, 17:24 Խաշուկջին` տարվա մարդ
Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
11 Դեկտեմբերի 2018, 14:56 Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica