close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+3°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Բիզնես Արմենիա»-ն պարզաբանում է տարածել տնօրենի հրաժարականի վերաբերյալ

Քաղաքական

16 Նոյեմբերի 2018, 12:16
 «Բիզնես Արմենիա»-ն պարզաբանում է տարածել տնօրենի հրաժարականի վերաբերյալ

«Բիզնես Արմենիա»-ի հանրային կապերը հերքում-պարզաբանում է ներկայացրել հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի աշխատանքից ազատման վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, նշված է. «Այսօրվա մամուլում հրապարակված մեկնաբանությունը, թե «կառավարությունն ազատվում է Կարապետյանի «ժառանգությունից»», չի բխում «Բիզնես Արմենիա» հիմնադրամի շուրջ տեղի ունեցող զարգացումներից, քանի որ հոգաբարձուների խորհուրդը շուրջ մեկ ամիս առաջ է հաստատել հիմնադրամի նոր կառուցվածքը և տեսլականը։

«Բիզնես Արմենիա» հիմնադրամը հորդորում է զերծ մնալ կառույցը քաղաքականացնելու փորձերից, քանի որ դա չի նպաստի ներդրումների խթանման մեր երկրի օրակարգը։

Իրականում, «Բիզնես Արմենիան» (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամը) ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից 2015 թ.՝ երկրի տնտեսական աճի խթանման հիմնական առաքելությամբ: Հիմնադրամը ժամանակին ստեղծվել է նմանատիպ առաքելությամբ գործող 3 այլ կառույցների օպտիմալացման արդյունքում»։

Հիշեցնենք, որ «Բիզնես Արմենիա» հիմնադրամ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը երեկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը:

«Հայրենիքը ձեզ չի մոռանա»
10 Դեկտեմբերի 2018, 10:14 «Հայրենիքը ձեզ չի մոռանա»
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica