close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վաչագան Ղազարյանը դարձյալ կկալանավորվի. Վճռաբեկ դատարանը գրավի կիրառումը ճանաչել է անթույլատրելի

Իրավունք

15 Նոյեմբերի 2018, 17:14
 Վաչագան Ղազարյանը դարձյալ կկալանավորվի. Վճռաբեկ դատարանը գրավի կիրառումը ճանաչել է անթույլատրելի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը դարձյալ կկալանավորվի:

Yerkir.am-ի հետ զրույցում գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Վճռաբեկ դատարանը բավարարել է Վերաքննիչ դատարանի` խափանման միջոց գրավը կիրառելու մասին  որոշման դեմ ներկայացված բողոքը: «Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի բողոքը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի որոշմանը Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, և գրավի կիրառումը ճանաչել է անթույլատրելի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ  Ղազարյանն ավելի վաղ կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 մլրդ դրամ գրավը:  Դատախազությունը բողոքարկել է այս որոշումը, որի արդյունքում կայացվել է Ղազարյանին կրկին կալանավորելու վերաբերյալ որոշում:  Նա մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին` հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու մեջ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica