close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցությունում որևէ մեկը չի հայտնվել ինչ-որ մեկի կողքին կանգնելու համար. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

Հասարակություն

15 Նոյեմբերի 2018, 15:47
 Դաշնակցությունում որևէ մեկը չի հայտնվել ինչ-որ մեկի կողքին կանգնելու համար. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

Դաշնակցությունն իր կազմակերպական կառույցով, իր ավանդույթներով, իր ներքին ընթացակարգերով  էապես տարբերվում է բոլորից. երեկ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» ծրագրի ընթացքում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Նա նշել է, որ շատերը Դաշնակցությանը մեղադրում են փակ և բարդ կառույց լինելու մեջ, շատերի համար անհասկանալի են նաև, թե ինչպե՞ս են կայացվում ՀՅԴ-ի որոշումները:

«Իրականում Դաշնակցությունն  ամենաժողովրդավարական կառույցն է: Դուք չեք գտնի Հայաստանում որևէ կազամկերպություն, որևէ կուսակցություն,  որտեղ նման բաց քննարկումների և ժողովրդավարական մեխանիզմների միջոցով կայացվեն որոշումներ: Մեր քննարկումները շատ բաց են ու շատ անկեղծ: Այլ խնդիր, որ այդ քննարկումները մեր հասարակության համար բաց չեն` հասկանալի պատճառներով: Բայց այդ քննարկումների ժամանակ, անկախ նրանից, թե ինչ տեսակետներ և մոտեցումներ են հնչում, անգամ կարող են հնչել ծայրահեղ տարբեր մոտեցումներ, բայց, ի վերջո, քննարկումների արդունքում միշտ հնարավոր է լինում ընդհանուր հայտարար ձևավորել»,- նշել է ԳՄ ներկայացուցիչը:

Նրա խոսքով` Դաշնակցությունում հավաքված են գաղափարական մարդիկ: «Դաշնակցությունում որևէ մեկը չի հայտնվել ինչ-որ մեկի կողքին կանգնելու համար: Դաշնակցությունում որևէ մեկը չի հայտնվել նաև իր անձնական շահերի համար, և եթե անգամ ինչ-որ ժամանակահատվածներում լինում են այդպիսի մարդիկ, շատ արագ դուրս են մնում: Թևավոր դարձած խոսքը, որ ասում են` «նախկին դաշնակցական չի լինում», այո՛, նախկին դաշնակցական չի լինում: Եթե մարդը նախկին դաշնակցական է, ուրեմն նա ի սկզբանե դաշնակցական չի եղել: Այս իմաստով` այն մարդիկ, որոնք Դաշնակցության մեջ չեն, հեռացվել են կամ տարբեր պատճառներով այնտեղ չեն, եթե իրենց համարում են դաշնակցական, ուրեմն նախկին դաշնակցական չեն»,- ասել է Համբարձումյանը:

Հարցին, թե Դաշնակցության մեջ ո՞վ է որոշում կայացնողը` Բյուրո՞ն, Գերագույն մարմի՞նը, թե՞` համատեղ, նա պատասխանել է. «Այն որոշումները, որոնք վերաբերում են մեր համահայկական օրակարգերին, կայացվում են ԳՄ-ի և Բյուրոյի համատեղ քննարկումների արդյունքում: Բայց Հայաստանի քաղաքականության պարագայում վերջնական որոշում կայացնողը Հայաստանի Գերագույն մարմինն է»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica