close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2019
USD1488.71
GBP1636.30
EUR1554.15
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սաուդյան Արաբիայի դատախազությունը մահապատիժ կպահանջի Խաշուկջիին սպանողների համար

Աշխարհ

15 Նոյեմբերի 2018, 15:41
 Սաուդյան Արաբիայի դատախազությունը մահապատիժ կպահանջի Խաշուկջիին սպանողների համար

Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը մահապատիժ կպահանջի սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության մեջ մեղադրվողների համար: Այդ մասին հայտարարել է գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Շալյան աշ Շալյանը. հայտնում է ТАСС-ը: Նա հայտնել է, որ մեղադրանք է առաջադրվել 11 անձի, ընդհանուր առմամբ ձերբակալվել է 21 մարդ:

Ըստ դատախազության ներկայացուցչի` Խաշուկջիին սպանելու հրաման տվել է խմբավորման ղեկավարը, որի նպատակն էր լրագրողին Սաուդյան Արաբիա վերադարձնել:

Խաշուկջին երկար տարիներ բնակվում էր ԱՄՆ-ում: Նրա մահը ամերիկյան ԶԼՄ-ները կապում էին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ, որի ու լրագրողի միջև տարաձայնություններ կային:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica