close
Եղանակը Երևանում
19 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի վրա սուր է կախված` կարող են ընդունվել ԼԳԲՏ համայնքին առնչվող իրավական ակտեր. Հայկ Այվազյան

Հասարակություն

15 Նոյեմբերի 2018, 12:48
 Հայաստանի վրա սուր է կախված` կարող են ընդունվել ԼԳԲՏ համայնքին առնչվող իրավական ակտեր. Հայկ Այվազյան

ԼԳԲՏ ֆորումի չեղարկումը դեռ չի նշանակում, որ ամեն ինչ ավարտվել է, քանի որ Արևմուտքի նպատակը Հայաստանում օրենքներ ընդունելն է` այլասերումն օրենքով ամրագրելը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը:

Նրա խոսքով` իրենց նպատակն էլ ճիշտ հակառակն է` օրենքով պաշտպանել ազգային ավանդական արժեքները: Ըստ Այվազյանի` այժմ Հայաստանի վրա մի քանի սուր է կախված` մի քանի իրավական ակտեր կան, որոնք կարող են ընդունվել: «Դրանցից մեկն անցած տարի արդարադատության նախարարության կողմից առաջարկված` քրեական օրենսգրքի նոր նախագիծն է, որի 197-րդ հոդվածով նախատեսված է քրեական պատասխանատվություն բոլոր այն ֆիզիկական և պաշտոնատար անձանց համար, որոնք բացասական կեցվածք կդրսևորեն միասեռականների նկատմամբ: Հաջորդ իրավական ակտը Հայաստան-ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրն է, որի 84-րդ հոդվածում նշված է գենդերային հասավարության և խտրականության բացառման, իսկ 85-րդ հոդվածում` սեռական կողմնորոշման հատկանիշով խտրականության բացառման մասին»,- ասաց Այվազյանը:

Նրա խոսքով` կա ևս մեկ միջազգային փաստաթուղթ, որն էլ ավելի վտանգավոր է, և որն ընթացիկ տարվա հունվարի 18-ին ստորագրվել է. խոսքը ԵԽ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան է, որն առավել հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա: Այվազյանի մեկնաբանմամբ` կոնվենցիայում օգտագործվում է «զուգընկեր» հասկացությունը, որը նույնացվում է ընտանիքի անդամի հետ: «Այսինքն` պահանջ է դրվում, որպեսզի կոնվենցիան վավերացրած պետությունները«զուգընկեր» հասկացությունը մտցնեն ներպետական իրավական դաշտ: Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետությունը պարտավորվում է օրենքով բացառել խտրական վերաբերմունքն` անկախ սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից: Այս տարվա սկզբին Ռուսաստանը պաշտոնապես հրաժարվեց ստորագրել այդ կոնվենցիան, իսկ Բուլղարիան հրաժարվեց այն վավերացնել»,- ասաց նա:

«Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի խոսքով էլ` ՀՀ կառավարությունն այլասերվածության քարոզի արգելման օրենքի նախագծի ընդունման մերժմամբ անուղղակի ձևով խրախուսում է այլասերման քարոզը: Ըստ նրա` հետագայում այլասերման քարոզին միտված բոլոր միջոցառումների ժամանակ հնարավոր անկանխատեսելի հետևանքների պատասխանատվության ամբողջ բաժինն ընկնում է ՀՀ կառավարության վրա: «Տեսականորեն չի բացառվում, որ ԼԳԲՏ շքերթը տեղի ունենա և այսօր, իսկ որ նրանք պատրաստվում են շքերթի, հստակ է: Ուղղակի ժամանակ հարց է, թե երբ կանցկացվի այն»,- ասաց Չախալյանը:

«Հայ միաբանություն» շարժման համակարգող Արթուր Բունիաթյանին էլ մտահոգել է այն հանգամանքը, որ, առհասարակ, ԼԳԲՏ ֆորում կարող է անցկացվել Հայաստանում: «Եթե այդ շքերթի ժամանակ մեկ կաթիլ արյուն թափվեց, ապա այդ արյան պատասխանատուն լինելու են ՀՀ կառավարությունը, ԱԺ-ն, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, նրանք ազգի դատի առաջ են կանգնելու: Հասարակությունը մեղավոր չէ, որ նման օրենքներ են մտցնում մեզ մոտ, իսկ այդ օրենքներով կպչում են մեր գենին, արժեհամակարգին ու ընտանիքին: Լռել անհնար է»,- ասաց նա` հավելելով, որ այսօր` ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում ֆորում է լինելու` հայ ազգային արժեքների պահպանությանը նվիրված:

Իրավաբան Պերճուհի Յեթարյանի հավաստմամբ էլ` Հայաստանում երբեք երևէ փոքրամասնություն իրեն ճնշված չի զգացել, և որևէ մեկի իրավունքը չի խախտվել, ուստի ի՞նչ կարիք կա առանձնացնել որոշ խավերի: «Հայկական ավանդական ընտանիքն ամբողջ աշխարհի համար դարձել է մոդել, հիմք, ու հիմա ուզում են խարխլել այն: Ձեր կեղտոտ խաղերը խաղացեք ձեր երկրներում, սրանք դրսից եկած ծրագրեր են, որ քանդեն մեր երկիրը: Մենք արյան գնով տարածքներ ենք պահում` ինչի՞ համար, ո՞ւմ համար: Համասեռամոլը կգա, զենք կբռնի՞ ու մեր հողերը կպահի՞, իհարկե` ոչ: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է նրանց որևէ առավելություն տանք»,- ասաց իրավաբանը:

Նա հավելեց նաև, որ եթե Հայաստանում չկան բռնության դեպքեր, ո՞ւմ համար ենք ընդունում այդ օրենքները:

Փաշինյանն ասելիք չունի՞
18 Դեկտեմբերի 2018, 23:19 Փաշինյանն ասելիք չունի՞
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica