close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կստեղծվի ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրո

Տնտեսական

15 Նոյեմբերի 2018, 12:48
 Կստեղծվի ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրո

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» միջազգային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Հիմնավորման հիմքում 2017 թվականի սեպտեմբերին ՌԴ տրանսպորտի նախարարության առաջարկն է՝ ստեղծել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրո, որն ընդունվել է ԱՊՀ անդամ մի շարք պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կողմից: Ընթացիկ փուլում են նոր միջազգային կառույցի ստեղծման ուղղությամբ կատարվող ծավալուն աշխատանքները:

Նախագծում նշվում է, որ գործելու է համապատասխան համաձայնագիր, և բյուրոյում ՀՀ-ը ներկայացված է լինելու իր ներկայացուցչով: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բացակայում են ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի լիարժեք քննություն անցկացնելու համար անհրաժեշտ ռեսուրսները, մինչդեռ Չիկագոյի կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունն ունի որոշակի պարտավորություններ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննություններ անցկացնելու մասով: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում, որ «Ավիացիայի մասին» օրենքով սահմանված` ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննություններ անցկացնող լիազոր մարմնի հետ մեկտեղ, որի գործառույթները, ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննությունների անցկացումից բացի, ընդգրկում են նաև թռիչքային անվտանգության հարցերում առկա միտումների վերլուծություն և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրում, Հայաստանի Հանրապետությունը քննությունների անցկացման մասով անդամակցի տվյալ գործառույթներով զբաղվող` միջազգային հեղինակություն ունեցող տարածաշրջանային մարմնին՝ բյուրոյին:

Վերոնշյալ բյուրոյի ստեղծման նպատակն է ապահովել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության անցկացումը ավիացիոն իշխանություններից անկախ մասնագիտացված մարմնի կողմից՝ համաձայն ԻԿԱՕ-ի կողմից սահմանված չափանիշների: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննություն անցկացնելու համար ռեսուրսների բացակայությունը՝ նպատակահարմար է նշված գործառույթի իրականացումը փոխանցել ստեղծվելիք մարմնի կատարմանը:

Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
 Խաշուկջին` տարվա մարդ
11 Դեկտեմբերի 2018, 17:24 Խաշուկջին` տարվա մարդ
Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
11 Դեկտեմբերի 2018, 14:56 Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica