close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2018
-2°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարության նիստերը կլինեն դռնբաց

Քաղաքական

15 Նոյեմբերի 2018, 12:40
 Կառավարության նիստերը կլինեն դռնբաց

Այսօր կառավարության նիստում  արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց կառավարության նիստերը դռնբաց անցկացնելու մասին որոշման նախագիծը։

Ըստ գործող օրենքի` առավարության նիստերը դռնփակ են, իսկ վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց:

Զեյնալյանը հայտնեց, որ որոշման նախագծով` կառավարության նիստերը կլինեն դռնբաց, իսկ վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ: Նաև ընդլայնվելու են վարչապետի աշխատակազմի ղեկավարի լիազորությունները, ըստ որի՝ վարչապետի որոշման հավելվածը ստորագրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ դրանով հաստատելով, որ տվյալ հավելվածը վարչապետի ընդունածն է:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսպիսով լուծում են նաև ժամանակին աղմուկ հանած հարցը: «Հիշում եք, որ օրենքով նախատեսված է, որ նիստերը դռնփակ են: Հիմա մենք հակառակն ենք անում՝ նիստերը կլինեն դռնբաց: Բնականաբար, դռնփակի անհրաժեշտություն կլինի, դրա համար որոշում կկայացնենք»,- ասաց նա:

Որոշումն ընդունվեց:

Սպասելով ընդդիմութեան
14 Դեկտեմբերի 2018, 21:30 Սպասելով ընդդիմութեան
Մենք ենք, մեր կուռքերը
14 Դեկտեմբերի 2018, 19:59 Մենք ենք, մեր կուռքերը
Ձախդարձն անխուսափելի Է
14 Դեկտեմբերի 2018, 18:34 Ձախդարձն անխուսափելի Է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica