Մանկական երկաթուղու տարածքում ջրի հունը բարձրացել է. քաղաքացին արգելափակվել է Հրազդան գետում
Հասարակություն

Ինչպես հաղորդում է ԱԻՆ-ը, նոյեմբերի 14-ին, ժամը 16:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանկական երկաթուղու տարածքում ջրի հունը բարձրացել է և քաղաքացին արգելափակվել է Հրազդան գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: