close
Եղանակը Երևանում
19 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԲՀԿ-ի ընտրական ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը

Քաղաքական

14 Նոյեմբերի 2018, 18:13
 ԲՀԿ-ի ընտրական ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը

ԲՀԿ կուսակցսւթյան ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանը ԿԸՀ-ին հանձնեց կուսակցության համապետական ընտրական ցուցակը, որում ընդգրկված է 175 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ԲՀԿ կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, երկրորդ հորիզոնականում ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն է, երրորդ տեղում` Արթուր Գրիգորյանը, չորրորդ տեղում՝ Նաիրա Զոհրաբյանը:

«Մեր ցուցակը կազմված է նորմալ, բանիմաց մարդկանցից, որոնք պատրաստ են ստանձնել երկրի ղեկավարումը, առաջ տանել պետության տնտեսությունը: Այսօր կարևորը տնտեսության զարգացումն է»,- լրագրողներին ասաց Ռուբեն Մանուկյանը՝ հավելելով, որ անկուսակցականներ էլ կան ցուցակում, իսկ Արարատ Զուրաբյանն այս անգամ ցուցակում չի լինելու:

ԲՀԿ ներկայացուցիչը շեշտեց, որ պայքարում են հաղթանակի համար:

Իսկ թե ո՞վ է լինելու ԲՀԿ-ից վարչապետի թեկնածու, Մանուկյանն ասաց՝ ժամանակը գա, կորոշեն:

Փաշինյանն ասելիք չունի՞
18 Դեկտեմբերի 2018, 23:19 Փաշինյանն ասելիք չունի՞
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica