close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քննարկվում է Ալավերդիում շատ մեծ պղնձաձուլական համալիրի կառուցման հարցը. Տիգրան Ավինյան

Հասարակություն

14 Նոյեմբերի 2018, 17:59
 Քննարկվում է Ալավերդիում շատ մեծ պղնձաձուլական համալիրի կառուցման հարցը. Տիգրան Ավինյան

Ալավերդու պղնձաձուլարանի փակման որոշումը փաստի առջև կանգնեցրեց գործարանի 650 աշխատողներին, նրանք գործազուրկ կդառնան. խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց բարձրացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը:

«Եթե հաշվի առնենք Թեղուտի հանքավայրի 1200 աշխատակիցների աշխատանքի լուծարումը, ստացվում է, որ Ալավերդիում 1800-ից ավելի քաղաքացիներ կորցրել են իրենց աշխատանքը, հետևաբար` զրկվել իրենց ընտանիքները պահելու միջոցներից: Շատ լուրջ խնդիր է առաջանում ամբողջ Ալավերդու տարածքում: Տարբեր քննարկումների ժամանակ ինձ մոտ կարծիք են հնչեցրել, որ Ալավերդու պղնձաձուլարանի փակման մեջ վճռորոշ դեր է ունեցել նաև կառավարության պահանջը` ապահովել բնապահպանական նորմերը: Ղեկավարությունը տեղեկացրել է, որ պատրաստ չեն կարճ ժամանակում ապահովել այդ բնապահպանական նորմերը, և դա վճռորոշ դեր է ունեցել: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը»,- հարցրեց պատգամավորը:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ պատգամավորի հնչեցրած պնդումներում որոշ չափով կային բացթողումներ, որովհետև պղնձաձուլարանը փակելու վերջնական որոշում չկա: «Այս պահի դրությամբ հարցը քննարկվում է և' Ալավերդու պղնձաձուլարանի ներկայացուցիչների, և' Թեղուտի ներկայացուցիչների, և' ռուսական ՎՏԲ բանկի հետ համատեղ: Այստեղ կոմպլեքս և ընդհանուր խնդիր է: Թեղուտի հետ կապված բանակցություններում կառավարությունը ակտիվ դեր է ստանձնել, իսկ պղնձաձուլարանի հետ կապված` չենք կարող նայել միայն աշխատատեղերի տեսանկյունից, որովհետև պղնձաձուլարանը ոչ միայն միջազգային, այլ նաև տեղական ստանդարտներով բավականին մեծ չափով աղտոտում է  շրջակա միջավայրը, և այն վաղ թե ուշ փակվելու է»,- ասաց փոխվարչապետի պաշտոնակատարը:

Նա նշեց, որ  պղնձաձուլարանի փակման հետ համատեղ նախատեսվում են ներդրումային ծրագրեր հենց նույն Ալավերդիում: «Այս պահին քննարկվում է շատ մեծ պղնձաձուլական կոմպլեքսի կառուցում, որը  տարեկան մոտ 100 հազար տոննա խտանյութ է կարողանալու վերամշակել: Այս պահի դրությամբ փակման վերջնական որոշում չկա, ինչպես նաև  կառավարության կողմից չկա նման պարտադրանք, կան բանակցություններ: Ես վստահեցնում եմ, որ այդ բանակցությունները կգան որոշակի հանգուցալուծման և կբերեն տրամաբանական լուծումներ»,- ասաց Ավինյանը:

Կյուրեղյանն արձագանքեց, որ այս պատասխանը գոնե հուսադրող է և հետաքրքրվեց. «Եթե հանքերը շահագործումից դուրս են գալիս, ստացվում է` ունենք բաց հանքեր: Արդյո՞ք այդ բաց հանքերը բնապահպանական վտանգ չեն ներկայացնում, և ովքե՞ր պետք է, ի վերջո այդ, վտանգների դեմն առնեն ու ի՞նչ միջոցներով: Եթե կառավարությունը, ինչո՞ւ այդ միջոցները, որոնք պետք է օգտագործվեն բաց հանքների վտանգները չեզոքացնելու համար, չեն օգտագործվում այսօր բնապահպանական նորմերն ապահովելու համար»:

Ավինյանը պատասխանեց, որ եթե բոլոր բաց հանքերի մասին է խոսքը, բնապահպանության նախարարությունն աննախադեպ ջանքով ռեկուլտիվացիոն ծրագրեր է շուտով իրականացնելու: «Այդ ծրագրերն այս պահին նախագծման և  գնահատման փուլում են: Ես կարծում եմ, որ 2019-ին մեծ թվով բաց հանքերի ռեկուլտիվացիայի պրոցեսն արդեն կսկսվի: Ինչ վերաբերում է Թեղուտի հանքին, այդ հանքի ռեկուլտիվացիայի հարց չի քննարկվում: Քննարկվում  է Թեղուտի հանքի վերաշահագործման հարց, նոր օպերատորի ներգրավման հարց, և այս հարցում նույնպես բանակցում ենք ռուսական մայր բանկի` ՎՏԲ-ի հետ, այդտեղ նույնպես կգտնվի նոր օպերատոր»,- հայտնեց նա:

Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
 Խաշուկջին` տարվա մարդ
11 Դեկտեմբերի 2018, 17:24 Խաշուկջին` տարվա մարդ
Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
11 Դեկտեմբերի 2018, 14:56 Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica