close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2019
USD1479.72
GBP1612.17
EUR1535.56
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պուտինը և Աբեն կակտիվացնեն բանակցությունները` 1965-ի հռչակագրի հիման վրա. Պեսկով

Աշխարհ

14 Նոյեմբերի 2018, 17:30
 Պուտինը և Աբեն կակտիվացնեն բանակցությունները` 1965-ի հռչակագրի հիման վրա. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պայմանավորվել են ակտիվացնել ռուս-ճապոնական բանակցությունները խաղաղության պայմանագրի վերաբերյալ` 1965 թվականի հռչակագրի հիման վրա: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:

1965 թվականին ԽՍՀՄ-ը և Ճապոնիան համատեղ հռչակագիր ստորագրեցին, սակայն հետագա բանակցություններն արդյունք չեն տվել, և  Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո  խաղաղության պայմանագիր այդպես էլ չի  կնքվել: Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ, Խաբոմաի կղզիները ԽՍՀՄ կազմի մեջ են ներառվել պատերազմի ավարտի արդյունքում, և դրանց պատկանելությունը կասկածի տակ չի կարող լինել:

Որքան կդիմակայի Իրանը
19 Մայիսի 2019, 12:35 Որքան կդիմակայի Իրանը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica