close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀԿ-ն ՔՊ-ին լավություն չի արել՝ տապալելով ԸՕ փոփոխությունը

Քաղաքական

14 Նոյեմբերի 2018, 16:58
 ՀՀԿ-ն ՔՊ-ին լավություն չի արել՝ տապալելով ԸՕ փոփոխությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնեց «Իմ քայլը» դաշինքի` 183 հոգանոց նախընտրական ցուցակը: Նա նշեց, որ իրենց այս ցուցակը ևս համարում է հեղափոխական:

«Ցուցակում ընդգրկված է մեր ամբողջ քաղաքական թիմը, որը  զբաղվել է կուսակցական գործունեությամբ: Այո, մենք այս ցուցակը համարում ենք հեղափոխական` իր ողջ տրամաբանության մեջ, այսինքն` այն ամենը, ինչ տեղի ունեցավ ապրիլ-մայիսի ընթացքում` հաշվի առնելով նաև այն հայտարարությունները, որ նոր Հայաստանում եկել է բարիկադները քանդելու ժամանակը: Դրանով պայմանավորված է նաև մի շարք քաղաքական գործիչների ներգրավվածությունն այս ցուցակում, օրինակ՝ Շիրակ Թորոսյանի, Ֆելիքս Ցոլակյանի»,- ասաց  Կոստանյանը:

Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ սկզբունքով են ընտրել նախկին ՀՀԿ-ականներին, ՔՊ մամուլի խոսնակը պատասխանեց, որ հաշվի են առել նախկին ՀՀԿ-ականների անցած ճանապարհը և պրոֆեսիոնալ կարողությունները: «Մենք, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, շարունակում ենք մերժել ընտրակաշառքների ինստիտուտը: Նրանք, ովքեր տարիներ շարունակ զբաղված են եղել նման գործունեությամբ, մեր թիմում տեղ չունեն»,- ասաց նա:

Իսկ թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ազդեցություն ունեցել է ցուցակի կազմման գործում, Կոստանյանը շեշտեց, որ ցուցակը ձևավորվել է ներկուսակցական քննարկումների արդյունքում հաստատված սկզբունքների հիման վրա՝  անձի` քաղաքական գաղափարների կրող լինելը, օրենսդիր մարմնում աշխատելու կարողությունն ու պատկերացումները:

Կոստանյանը հիշեցրեց, որ մենք խորհրդարանական պետություն ենք, ուստի իշխանության առջև պառլամենտարիզմը կայացնելու խնդիր է դրված:

Դիտարկմանը, թե Ընտրական օրենսգրքի փոփոխության տապալումը,  ըստ էության, ժողովրդավարությանը վնասում է, ՔՊ մամուլի խոսնակը պնդեց, որ դրա մեղավորը ՀՀԿ-ն է: «ՀՀԿ-ն իր վերջին վատությունն արեց ժողովրդավարացման գործընթացին»,- նշեց նա:

Yerkir.am-ի ռեպլիկին՝ իսկ գուցե լավություն արեց, Կոստանյանն արձագանքեց. «Ես չէի մեկնաբանի դա որպես լավություն: Ինքներդ էլ տեսաք, որ տարբեր ուժեր մեկնաբանեցին, որ, չփոխելով Ընտրական օրենսգիրքը, չեն մասնակցում ընտրական գործընթացին: Ամեն դեպքում, ընտրությունները պետք է լինեն համամասնական տրամաբանության մեջ, ծրագրերի և գաղափարների պայքար պետք է լինի: Մենք մեր քարոզարշավն անցկացնելու ենք համամասնականի տրամաբանության մեջ»:

Հարցին` ռեյտինգային թեկնածուներին ի՞նչ տրամաբանությամբ եք ընտրել՝ շրջապատով պայմանավորվա՞ծ, թե՞ այլ սկզբունքով, Կոստանյանը պատասխանեց, թե այստեղ էլ են հաշվի առել  պրոֆեսիոնալիզմը, ոչ թե ձայն բերելու կարողությունը:

Նա  նաև նախկին ՀՀԿ-ական գործարարներին հորդորեց գնալ ընտրատեղամաս, կատարել իրենց պարտքը և ձայն տալ այն ուժին, որին կցանկանան:

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica