close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալիևն արձագանքում է ՀՀ ԱԳՆ-ին

Հասարակություն

14 Նոյեմբերի 2018, 16:20
 Ալիևն արձագանքում է ՀՀ ԱԳՆ-ին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Մինսկ  այցին ընդառաջ,  հանդիպել է Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչի հետ. հայտնում է Trend-ը:

Ի թիվս այլ հարցերի` Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ի շուրջ վերջին զարգացումներին: Նա նշել է, որ ուշադիր հետևել է Աստանայում կայացած` ՀԱՊԿ գագաթաժողովին, քանի որ Հայաստանն այն երկիրն է, որն «օկուպացրել է  Ադրբեջանի տարածքները» և իր համար միևնույն չէ` որ երկրի ներկայացուցիչն է գլխավորում ՀԱՊԿ-ը, որը ռազմաքաղաքական կազմակերպություն է:

Ալիևը նաև անդրադարձել է Լուկաշենկոյի և Ադրբեջանի դեսպանի զրույցին, որին արձագանքել էր ՀՀ ԱԳՆ-ն` նշելով, որ Լուկաշենկոն կոռեկտ չի վարվել` քննարկելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը Ադրբեջանի դեսպանի հետ:

«Նման հարցերի քննարկումը գործընկերների և բարեկամների միջև բնական է: Ինչ վերաբերում է  ՀՀ ԱԳՆ-ի վերջին հայտարարություններին, ես կարծում եմ, որ դա  անընդունելի  է միջազգային պրակտիկայում: ԱԳՆ-ն չի կարող մեկնաբանել այլ երկրի ղեկավարի գործողությունները, մանավանդ` դաշնակից համարվող, և դրանք «ոչ կոռեկտ» որակել»,- ասել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica