close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չկա՛ «ներսի» ու «դրսի», Դաշնակցությունը մեկն է. ՀՅԴ Բյուրոյի անդամ

Հասարակություն

14 Նոյեմբերի 2018, 12:12
 Չկա՛ «ներսի» ու «դրսի», Դաշնակցությունը մեկն է. ՀՅԴ Բյուրոյի անդամ

Արդեն 128 տարի Հայ Յեղափոխական Դաշնսկցությունը հայ քաղաքական կյանքի կարևոր դերակատարն է: Քիչ է ասել, թե այն միայն կուսակցություն է. Դաշնակցությունը նաև հայապահպան մեծ առաքելություն է կատարում Սփյուռքում:

Երեկ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանը: Նա ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Հայաստանում հաճախ դրվող տարբերակմանը, թե «կա դրսի ու ներսի Դաշնակցություն», իսկ ինքը «դրսի՞» դաշնակցական է, թե՞ «ներսի», Բչաքճյանը պատասխանել է. «Ես դաշնակցական եմ, չկա՛ «ներսի» ու «դրսի» Դաշնակցություն: Եթե այդպիսի շերտավորումներ փորձենք գտնել, կարելի է շատ արհեստական շերտավորումներ մեջտեղ նետել: Չկա՛ «ներսի» ու «դրսի», Դաշնակցությունը մեկն է: Դաշնակցությունը նաև գաղափարախոսություն է, որը միացնում է մեզ` բոլորիս: Ճիշտ է` կան տարբեր շրջանակների և միջավայրերի մեջ գործող դաշնակցականներ, որոնք Ցեղասպանության հետևանքով այսօր պարտավորված ապրում են Սփյուռքում, սակայն մեր գաղափարախոսությունն ու կազմակերպական կարգապահությունը բոլորիս միացնում է»:

Իսկ թե ինչո՞ւ է այդ թեզը շրջանառության մեջ դրվում, նա կարծիք է հայտնել, որ այս հայտարարությունները, որոնց մեջ կան բացասական և հակադաշնակցական մոտեցումներ, միշտ են եղել: «Միշտ էլ փորձել են ներկայացնել, որ Դաշնակցությունը բաժանված է,  միշտ փորձել են ղեկավարության և կուսակցականների միջև արհեստական ճեղքեր գտնել, փորձել են ճեղքեր գտնել «դրսի» և «ներսի» դաշնակցականների միջև, սակայն այս բոլորն ապարդյուն փորձեր են, որովհետև, ի վերջո, մեզ միացնողը ո՛չ անձնական շահերն են, ո՛չ մեր անձնական մոտեցումներն են, այլ մեր համոզմունքն է, որը հիմնականում խարսխված է մեր ծրագրի և մեր կարգապահության վրա, որը մեզ պարտադրում է,  որ եթե անգամ ոմանք ունեն տարբեր տեսակետներ, դրանք հայտնենք մեր ժողովներում, հանգենք եզրակացությունների, և այդ եզրակացություններն էլ դառնան մեզ համար որոշում: Միայն նա, ով մեզ չի ճանաչում, «դրսի» ու «ներսի» անհեթեթ մեկնաբանությունն է անում»,- նշել է ՀՅԴ Բյուրոյի անդամը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica