close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+5°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալեքսիս Օհանյանը «Շախմատ» անունով հայկական կոնյակ է արտադրում

Աշխարհ

13 Նոյեմբերի 2018, 23:50
 Ալեքսիս Օհանյանը «Շախմատ» անունով հայկական կոնյակ է արտադրում

Ամերիկահայ գործարար, «Reddit» սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը սկսել է «Շախմատ» անունով հայկական կոնյակի արտադրություն, որի վաճառքից ստացած հասույթի մի մասն ուղղվելու է Հայաստանում իրականացվող Armenia Tree Project բարեգործական ծրագրին: Առաջին թողարկմամբ արտադրվել է 2400 շիշ, որոնք հնարավոր է գնել shakmat-brandy.com կայքի միջոցով: Ալեքսիս Օհանյանը նաեւ տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում, որում ներկայացնում է իր սկսած նախագծի  նախապատմությունը:

Տեսանյութում նա պատմում է, որ հայերի համար շախմատն ավելին է, քան խաղը. այն կյանքի, համառության, համբերության եւ իմաստության խորհրդանիշ է մարդկանց համար, որոնք չեն խոնարհվում նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց վերահսկողության տակ են պահում:

Նա խորհուրդ է տալիս կոնյակի ճիշտ համը հասկանալու համար գնալ իր հայրենիք՝ Հայաստան:

«Շախմատ»-ի համար օգտագործել են տարբեր տեսակի կարմիր խաղողներ. այն 23-ամյա հնության կոնյակ է, որը պահվում է կոնյակին յուրահատուկ համ տվող կովկասյան փայտյա տակառներում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica