close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+5°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1485.13
GBP1617.04
EUR1553.48
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գավառ քաղաքի կենտրոնում կտեղադրվեն Բարսեղ, Մկրտիչ եւ Մարգար Արծրունի եղբայրների արձանները

Հասարակություն

13 Նոյեմբերի 2018, 23:38
 Գավառ քաղաքի կենտրոնում կտեղադրվեն Բարսեղ, Մկրտիչ եւ Մարգար Արծրունի եղբայրների արձանները

Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակի տարածքում, մարզպետարանի շենքի դիմաց կառուցված անձնագիր-հուշապատի վերակառուցման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, սակայն քաղաքի կենտրոնական հրապարակի վերակառուցված տեսքը կամբողջանա եկող տարվա ընթացքում, երբ հուշապատ-անձնագրի հարեւանությամբ, հետնամասի այգու տարածքում, կտեղադրվեն քաղաքի հիմնադիրներ Բարսեղ, Մկրտիչ եւ Մարգար Արծրունիների արձանները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, քաղաքի անձնագիր-հուշապատը կառուցվել էր 1980-ական թվականների սկզբին: Եռալեզու՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տեքստը ներկայացնում էր Գավառ քաղաքի հիմնադրման պատմությունը, որը սկսվում է մ.թ.ա. 732 թվականից, ինչի մասին վկայում է Ուրարտուի արքա Ռուսա Երկրորդի թողած վիմագիր արձանագրությունը, որը գտնվել է Գավառ քաղաքի «Դարի գլուխ» կոչվող բերդի տարածքում եւ պահպանվում է Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում: «Նոր նախագծով պահպանվել է հուշապատը, բայց դրան տվել ենք այլ լուծումներ:

Ուրարտական սեպագիր արձանագրության թարգմանված տեքստը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, բայց հուշապատն արդեն ունի հուշագրի 4 տախտակ, որոնցից երեքում տեղադրված են եռալեզու տեքստերը, մեկում՝ Գեղարքունիքի մարզի քարտեզը: Մետաղաձույլ տառերի փոխարեն ունենք գրանիտե սալերի վրա ծեծված գունապատ տառեր, որոնք ընթերցվում են նաեւ անձրեւոտ եղանակներին: Տարածքը բարեկարգվել է, տեղադրվելու են նաեւ ցայտաղբյուր եւ լուսավորման համակարգ: Լուծումները տրվել են քաղաքի կենտրոնական հրապարակի տեսքն ամբողջացնելու սկզբունքով: Այս օրերին շարունակվում է Գավառ քաղաքի՝ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի վերանորոգումը, որի աշխատանքները մոտենում են ավարտին: Հուշարձանի դիրքը եւ ձեւը պահպանվել են, միայն փոխվել է հավերժական կրակի պատվանդանը եւ դրա ձեւը:

Գրանիտե պատվանդանը փոխարինվել է բազալտով, կատարվել է վերին հատվածների ճաքերի եւ ճեղքերի լցում, բարեկարգվում է հուշարձանի տարածքը, որը համադրվում է նորակառույց թատրոնի շենքի շքեղ տեսքի հետ: Հուշարձանի նորոգումը եւս կավարտվի մինչեւ տարեվերջ, իսկ եկող տարվա ընթացքում անձնագիր-հուշապատի կողքին, հետնամասի այգում, Գեղարքունիքի մարզպետարանի շենքի դիմաց, կտեղադրվեն 1830 թվականին Գավառ քաղաքի հիմնադրման մեջ մեծ ավանդ ունեցած Արծրունի երեք եղբայրների արձանները:

Բարսեղ, Մկրտիչ եւ Մարգար Արծրունիները համարվում են ոչ միայն մեր քաղաքի հիմնադիրները, այլ նաեւ մեծանուն բարերարները եւ ազգային գործիչները, այդ պատճառով էլ արժանի ենք գտել, որ նրանց անունները հավերժանան ժողովրդի հիշողության մեջ: Արդեն պատրաստ է երեք եղբայրների արձանների նախնական էսքիզը», -ներկայացրեց նախագծի հեղինակ, ճարտարապետ Ռաֆիկ Հերգնյանը:Նույն աղբյուրի հավաստմամբ՝ քաղաքի կենտրոնական հրապարակի տարածքից՝ նորակառույց թատրոնի շենքի դիմացից, դուրս կհանվեն եւ Բունիաթյան փողոցին հարակից այգու տարածք կտեղափոխվեն Արցախյան ազատամարտի ու Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան-խաչքարերը:

«Որոշել ենք զբոսայգին վերածել պանթեոնի եւ այնտեղ հավաքել Արցախյան ազատամարտի, Հայոց ցեղասպանության, Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժող խաչքարերը կամ հուշաքարերը, որպեսզի պատմական կարեւորագույն իրադարձություններին նվիրված բոլոր միջոցառումները կազմակերպվեն նույն պանթեոնում»,- հավելեց Ռաֆիկ Հերգնյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica