close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

20 ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՔԿ

Իրավունք

13 Նոյեմբերի 2018, 22:53
 20 ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարույթ է ընդունվել 20-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Ինչպեսհայտնում են  ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին բժշկական կենտրոնից Ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնության 44-րդ խումբը, «պոլիտրավմա» ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ աղջկա՝ ծնված 1998 թվականին: Աղջիկն ի վիճակի չի եղել բացատրություն տալու, սակայն, ըստ շտապօգնության բժշկի հայտարարության, նա ծեծի է ենթարկվել:

Դեպքի կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում երիտասարդ կնոջ ամուսինը՝ ծնված 1988 թվականին, բացատրություն է տվել դեպքի շուրջ:

2018թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 12:25-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 20-ամյա կինը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, որն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica