close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2019
USD1479.72
GBP1612.17
EUR1535.56
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծեծկռտուք` Գյումրու 102-րդ ռազմաբազայի ծառայողների միջև

Հասարակություն

13 Նոյեմբերի 2018, 21:53
 Ծեծկռտուք` Գյումրու 102-րդ ռազմաբազայի ծառայողների միջև

Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։ Ժամը 03։00-ի սահմաններում Ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի տներից մեկի մոտ 2 քաղաքացի բարձրաձայն հայհոյում, վիճաբանում և հարվածներ են հասցնում մեկմեկու։ Պարզվել է,  որ նշված փողոցի տներից մեկի առաջին հարկում վիճաբանում են Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայի հրետանային դիվիզիոնի 2-րդ մարտկոցի հեռախոսավար, շարքային, 21-ամյա Վլադիսլավ Ռոմադինը և նույն ռազմաբազայի վարորդ՝ շարքային, 20-ամյա Դմիտրի Կրասնինը։

Որքան կդիմակայի Իրանը
19 Մայիսի 2019, 12:35 Որքան կդիմակայի Իրանը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica