close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում վերջին տարիներին նվազել է հղիության արհեստական ընդհատումների թիվը

Հասարակություն

13 Նոյեմբերի 2018, 21:29
 Հայաստանում վերջին տարիներին նվազել է հղիության արհեստական ընդհատումների թիվը

Հղիության արհեստական ընդհատման հատկապես պտղի սեռով պայմանավորված դեպքերի թիվը վերջին մոտ 10 տարում Հայաստանում նվազել է:Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մայրության եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Նրա խոսքով`Հայաստանում ավելացել են պտղի մահացությամբ, պտղի ներարգանդային աճի դանդաղեցմամբ, արատներով պայամանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերը:Մշակված պետական միջոցառումների շնորհիվ Հայաստանում հաջողվել է նվազեցնել սելեկտիվ աբորտների ցուցանիշը, և եթե մի քանի տարի առաջ Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվում էր 115-116 տղա, այսօր 100 աղջկա դիմաց ծնվում է 110 տղա: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ մասնագետը շեշտեց, որ Հայաստանում հղիության արհեստական ընդհատումների ցուցանիշներն ավելի ցածր են, քան Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica