close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բրիտանական կառավարությունը համաձայնեցրել է Brexit-ի մասին համաձայնագրի տեքստը

Աշխարհ

13 Նոյեմբերի 2018, 20:52
 Բրիտանական կառավարությունը համաձայնեցրել է Brexit-ի մասին համաձայնագրի տեքստը

Բրիտանական կառավարությունը համաձայնեցրել Է Brexit-ի պայմանների վերաբերյալ Բրյուսելի հետ պայմանագրի դրույթները եւ պատասխան Է սպասում Եվրամիությունից: Այդ մասին հայտարարել Է Միացյալ Թագավորության նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նոյեմբերի 13-ին վարչապետի նստավայրում տեղի Է ունեցել կաբինետի խորհրդակցությունը, որտեղ քննարկվել Է ԵՄ-ից դուրս գալու հարցերի շուրջ Բրյուսելի հետ բանակցություններում արձանագրված առաջընթացը:

Այն տեւել Է 45 րոպե, դրա արդյունքների վերաբերյալ հայտարարություններ չեն արվել: Brexit-ի շուրջ բանակցությունները նախօրյակին Բրյուսելում շարունակվել են մինչեւ ուշ երեկո եւ վերսկսվել նոյեմբերի 13-ի առավոտյան:

Նրա խոսքով՝ վարչապետը նաեւ հայտնել Է կառավարությանը, որ բանակցային գործընթացը լավ Է ընթանում, եւ կողմերն առաջընթաց են արձանագրում: Ավելի վաղ վարչապետի դիվանատան ղեկավար Դեւիդ Լիդինգթոնը լրագրողներին հայտնել Էր, որ «գործարքի կնքմանը» կարելի Է սպասել ամենակարճ ժամանակում՝ 24 կամ 48 ժամվա ընթացքում:

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica