close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ժառանգությունը» չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին

Քաղաքական

13 Նոյեմբերի 2018, 18:15
 «Ժառանգությունը» չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը համապարփակ քննարկումից հետո որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

««Ժառանգությունն» էական է համարում, որ ընտրական առաջիկա գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով լինի ամբողջովին լեգիտիմ։ 

Այս կապակցությամբ հույս ենք տածել և ակնկալել, որ ժամանակավոր կառավարությունն ու իր ղեկավարը թավշյա հեղափոխության առանց բացառության բոլոր հանձնառություններն ի կատար կածեր։ Այդ առանցքային հանձնառություններից նվազագույն մեկը՝ նոր Ընտրական օրենսգրքի հաստատման միջոցով իրապես ժողովրդավար ԱԺ ձևավորելու դրույթը,  փաստորեն, չի կատարվել։ 

Որպես համաժողովրդական շարժման ակունքներում կանգնած ուժ՝ «Ժառանգություն» կուսակցությունը հաջողություն է մաղթում մեր ժողովրդին՝ նոր Հայաստան տանող ճանապարհը ճշմարտացիորեն որոշելու իր պատասխանատու ընտրության մեջ»,-ասված է հայտարարության մեջ։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica