close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2018
-1°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մակունցն օպերայի թատրոնի փոխտնօրենին զգուշացում է տվել քարոզչության համար. փոխտնօրենը հիմքեր է պահանջում

Մշակույթ

13 Նոյեմբերի 2018, 17:06
 Մակունցն օպերայի թատրոնի փոխտնօրենին զգուշացում է տվել քարոզչության համար. փոխտնօրենը հիմքեր է պահանջում

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը բանավոր զգուշացում էր տվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու հետ կապված:

«Օպերայի տնօրեն պարոն Օրբելյանի ուշադրությանն եմ հրավիրում այս հանգամանքը և պահանջում խստագույնս հետևել օրենքին ու դուրս չգալ սահմանված լիազորությունների և գործառույթների շրջանակներից, հակառակ դեպքում կկիրառվեն վարչական խիստ միջոցներ»,- ասել է Մակունցը` հավելելով, որ զգուշացումն ի գիտություն ընդունեն ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր ՊՈԱԿ-ները:

Yerkir.am-ը կապ հաստատեց նաև Կարինե Կիրակոսյանի հետ: Նա հայտնեց, որ այսօր գրավոր դիմել է Մակունցին` պահանջելով ներկայացնել, թե ինչ հիմքերով է նախարարը հայտարարել, որ ինքը թատրոնում քարոզչությամբ է զբաղված: Կիրակոսյանի խոսքով` նախարարից պատասխան ստանալուց հետո միայն կզրուցի դեպքի առնչությամբ:

Ի դեպ, Կարինե Կիրակոսյանը նախկինում անդամակցել է ՀՀԿ-ին, սակայն 2011-ին դուրս է եկել կուսակցությունից: Կիրակոսյանը 2004-2011թթ. եղել է կառավարությանն առընթեր պետգույքի վարչության պետը:

Սպասելով ընդդիմութեան
14 Դեկտեմբերի 2018, 21:30 Սպասելով ընդդիմութեան
Մենք ենք, մեր կուռքերը
14 Դեկտեմբերի 2018, 19:59 Մենք ենք, մեր կուռքերը
Ձախդարձն անխուսափելի Է
14 Դեկտեմբերի 2018, 18:34 Ձախդարձն անխուսափելի Է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica