close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը Հայաստանին մոտ 10 դոլարով ավելի թանկ գազ է առաջարկում, քան Ռուսաստանը. նախարարի պաշտոնակատար

Տնտեսական

13 Նոյեմբերի 2018, 16:38
 Իրանը Հայաստանին մոտ 10 դոլարով ավելի թանկ գազ է առաջարկում, քան Ռուսաստանը. նախարարի պաշտոնակատար

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հավաստիացնում է, որ Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը: Այս մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:  Բաղրամյանի խոսքով` բանակցությունները եղել են նախորդ նախարարի պաշտոնավարման ժամանակ և Իրանից ստացվող գազը շուրջ 10 դոլարով ավելի թանկ է եղել, քան ՌԴ-ինը։

«Մենք իրանական գազը դիտարկում ենք երկրորդ սնուցման համատեքստում: Այսօր ունենք  գազի երկկողմանի մատակարարում: Երբ վթար է լինում ռուսական գազատարի վրա, մենք իրանական կողմից, համաձայն պայմանավորվածության, մեծացնում ենք ծավալները: Բայց այսօր գումարային գործարք չկա, քանի որ իրանական կողմից երբևիցե չենք ստացել տնտեսապես ավելի հիմնավոր ու էժան առաջարկ»,- ասաց նա:

Բաղրամյանը նշեց, որ եթե այսօր ավելի էժան գազի առաջարկ լինի, իրենք կքննարկեն այդ հարցը։

Հարցին`արդյո՞ք տեսնում է սակագնի նվազեցման հնարավորություն, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ հարցը քննելու համար ստեղծվել է հանձնաժողով, և դրա շրջանակներում այդ հարցի պատասխանը կտրվի: «Բնականաբար, բանակցում ենք, որպեսզի նվազեցնենք»,- ասաց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica