Պուտինը և Թրամփը փոխադարձ այցերի հարցը չեն քննարկել
Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փարիզում կարճ շփման ժամանակ փոխադարձ այցերի թեման չեն քննարկել: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ ղեկավարները պայմանավորել են միայն մանրամասն, բովանդակալից զրուցել Արգենտինայում «Մեծ քսանյակ»-ի գագաթաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ, որը կկայանա նոյեմբերի 30-ին: