close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապի համար նշանակված են համապատասխան պաշտոնյաներ

Քաղաքական

12 Նոյեմբերի 2018, 20:50
 Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապի համար նշանակված են համապատասխան պաշտոնյաներ

Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապի համար նշանակված են համապատասխան պաշտոնյաներ և' ՀՀ-ում, և' Ադրբեջանում, որոնց միջոցով էլ իրականացվում է այն: Այս մասին լրագրողներն հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Տեղեկություններն, իհարկե, այդ պաշտոնյաները ստանում են և' մեր զինված ուժերից, և' Ադրբեջանի: Կապը մինչ այժմ գործում է անխափան, Դուշանբեի պայմանավորվածությունները գործում են», - ասաց նա` նշելով, որ նույնը վերաբերում է նաև Պաշտպանության բանակին:

Ինչ վերաբերում է հրամանատարների միջև անմիջական կապին, Տոնոյանը նշեց. «Միջադեպերի կանխարգելման շատ հզոր միջոց է: Մենք Մինսկի խմբի համանախագահների առջև բարձրացնում ենք այդ հարցը, որ նպատակահարմար է ունենալ նաև այդպիսի կապ»:

Անդրադառնալով ռուս սահմանապահների ծառայությանը` Տոնոյանը շեշտեց` ՌԴ զինված ուժերը և սահմանապահները կարեւոր դեր են խաղում Հայաստանի անվտանգության ապահովման գործում:

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica