close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2019
USD1479.72
GBP1612.17
EUR1535.56
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայի և դաշնակցականի իդեալական կերպարը. Արամ Մանուկյանին նվիրված երգ է գրվել

Հասարակություն

12 Նոյեմբերի 2018, 17:06
 Հայի և դաշնակցականի իդեալական կերպարը. Արամ Մանուկյանին նվիրված երգ է գրվել

Այս տարի նշվում է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը, որի հիմնադիրն է Արամ Մանուկյանը: Ի հեճուկս հնչող բազմաթիվ քննադատություններին ու տարաձայնություններին` Հանրապետության հրապարակի մոտակայքում, վերջապես, հուլիսի 17-ին կայացավ պետական,  ռազմական, դաշնակցական գործիչ Արամ Մանուկյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը։

Արամ Մանուկյանի մասին փոքրաթիվ երգերն ավելացել են մեկով. հայրենասիրական բազմաթիվ երգերի հեղինակ Գուսան Հայկազունը երգ է գրել Արամ Մանուկյանի մասին, որը կատարել է սիրիահայ հայտնի երգիչ, դաշնակցական Սուրեն Աճեմյանի հետ համատեղ:

Նորաստեղծ երգի մասին զրուցեցինք երիտասարդ երգչի հետ:

- Ինչպե՞ս ծնունդ առավ Արամ Մանուկյանի մասին երգ գրելու գաղափարը: Ո՞վ էր հեղինակը:

- Երգ գրելու գաղափարն առաջինն ինձ մոտ հղացավ, և երբ այդ մասին հայտնեցի Գուսան Հայկազունին, նա չմերժեց: Այս երգը նվիրված է Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և այն կերտող Արամ Մանուկյանին: Ես մեծ հույսեր ունեմ, որ գալիք օրերին Արամ Մանուկյան մեծանուն հայի մասին կգրվեն բազմաթիվ այլ երգեր: Նրա գործը պետք է ճանաչեն սերունդները:

-Մի քանի բառով ինչպե՞ս կներկայացնեք Արամ Մանուկյանին:

- Հայի և դաշնակցականի իդեալական կերպար:

Որքան կդիմակայի Իրանը
19 Մայիսի 2019, 12:35 Որքան կդիմակայի Իրանը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica