close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժողովուրդը հիմա գիշերը «Հայր մեր»-ի փոխարեն ասում է` «Նիկոլ մեր»-ը. Արմեն Աշոտյան

Քաղաքական

12 Նոյեմբերի 2018, 16:29
 Ժողովուրդը հիմա գիշերը «Հայր մեր»-ի փոխարեն ասում է` «Նիկոլ մեր»-ը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը պնդում է, որ «Իմ քայլը» դաշինքը պետք է ամեն ինչ անի, որ այս ընտրարշավում բոլորի համար ապահովվեն հավասար հնարավորություններ։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այսօր բնակիչների մեծ մասը վարչապետի հոգեբանական ազդեցության տակ է։ «Դուք լավ գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է մի լայվով Ազգային ժողով փակել, մի լայվով Ազգային ժողով բացել, այսօր նա այդ մոգականությունն ունի»,- նշեց Աշոտյանը:

Նրա կարծիքով` «Իմ քայլը» դաշինքը պետք է դադարի օգտագործել պետական ռեսուրսը` ընտրություններին իրենց ուզած արդյունքը ստանալու համար։ «Տնաշեննե'ր, պետք չի ձեզ 85 տոկոս, ի՞նչ եք անում, դուք հո Նիկոլ բաշի չե՞ք սարքում, իմաստը ո՞րն է, ի՞նչ եք անելու, ո'չ կրեդիտ քարտի վրա եք կարողանալու գցել, ո'չ կտակելու եք որևէ մեկին»,- ասաց պատգամավորը։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի թույլ տված սխալներին, ապա նա նշեց, որ իրենք իրենց սխալների համար արդեն պատասխան տվել են։ «Մենք մեր սխալների պատճառով տուժել ենք արդեն, մենք իշխանություն չենք, «քըխ» ՀՀԿ-ն այլևս իշխանություն չէ, գնացել ենք, եկել է իշխանություն, որն ասում է՝ ես ավելի լավն եմ, ես մազեր ունեմ, ես կապտաչյա եմ: Գործ արեք, ժողովո'ւրդ»,- հայտարարեց Աշոտյանը և հավելեց, որ ժողովուրդը հիմա գիշերը «Հայր մեր»-ի փոխարեն ասում է` «Նիկոլ մեր»-ը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica