close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ գիրքը զորեղ զենքերեն մեկն է մեզ հայութենեն հեռացնող այլասերիչ հոսանքներու դիմաց. Արամ Ա

Հասարակություն

12 Նոյեմբերի 2018, 11:35
 Հայ գիրքը զորեղ զենքերեն մեկն է մեզ հայութենեն հեռացնող այլասերիչ հոսանքներու դիմաց. Արամ Ա

Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ` երեկ Անթիլիասի Մայրավանքում կայացել է հայ գիրքի համահայկական 39-րդ ցուցահանդեսի բացման արարողությունը:

Ըստ Armenianorthodoxchurch-ի` ցուցահանդեսի տաղավարի մուտքին Վեհափառ հայրապետին դիմավորել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության` Հ.Մ.Ը.Մ.-ի շեփորախումբը, որից անմիջապես հետո Արամ Ա-ի կողմից պաշտոնապես բացվել է ցուցահանդեսը:

Իր պատգամի խոսքում Նորին սրբությունը կարևորել է հայ գրքի դերը հայ մարդու կյանքում: «Մարդկային հասարակաց ու ընդհանրական արժէքներուն առընթեր, իւրաքանչիւր կրօնք կամ ազգ ունի իր արժէքներու համակարգը։ Քրիստոնէութեան արժէքները իր կեանքին միախառնած հայ ժողովուրդին համար արժէք է եկեղեցին ու նաեւ՝ անոր հոգեմտաւոր արժէքներուն պաշտպանը դարձած  հայրենիքը, մշակոյթը, լեզուն ու ընտանիքը։ Այս արժէքներն են, որոնք մեր ժողովուրդի գոյապայքարը լիցքաւորեցին հաւատքով  ու վճռակամութեամբ»,- նշել է Հայրապետը՝ ընդգծելով, որ հայ ժողովրդի համար, մշակութային արժեքներին զուգահեռ, իր ուրույն տեղն ու դերն ունի գիրքը։

Նա նշել է, որ հայ գիրքը հավաքական հիշողության գանձարան է, որովհետև այնտեղ են արտահայտվում հայի կանչն ու տագնապը, երգն ու վերքը: «Հոն ապրող ու ապրեցնող ներկայութիւն են մեր գերագոյն արժէքները՝ եկեղեցին ու Հայաստանը, մեր ազգն ու պատմութիւնը՝ իրենց անցեալով, ներկայով ու ապագայով»։ Ապա, թելադրեց հայ գիրքին մօտենալ երկիւղածութեամբ ու նախանձախնդրութեամբ, որովհետեւ հայ գիրքէն հեռանալ կը նշանակէ հեռանալ հայութենէ»,- ընդգծել է Հայրապետը։

Ավարտին Դպրեվանքի «Արմաշ» երգչախումբը հանդես է եկել ազգային ու հոգևոր երգերով։

Նշենք, որ ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 2-ը:

Հիշեցնենք նաև, որ երեկ Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի Մայրավանքում հոգեհանգստի կարգ է մատուցել  Գորիսից դեպի Կուբաթլի գնալիս վթարի հետևանքով զոհված 4 զինվորների համար:

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica