close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե ուզում ենք ընդունել մարտահրավերները

Հարթակ

10 Նոյեմբերի 2018, 23:00
 Եթե ուզում ենք ընդունել մարտահրավերները

Ես, որ սովորական դաշնակցական եմ ու հասարակ մահկանացու, մարդ լինելով նաև քաղաքացի եմ՝ սիրահարված իմ քարքարոտ Երկրին, պիտի հաստատեմ, որ ՀՅԴաշնակցությունը  ասելիք ունի, դեռ անելիք ունի, և ճակատագրական պահին, որը մոտ է, ու հղի  ամենատարբեր անակնկալներով, դեռ պիտի  հրապարակ ելնի, որ ավելի ճիշտ է՝ ճակատի գիծ կոչել: Ելնի ու առաջնորդի  աշխարհի հայությանը՝ սեփական օրինակով ու անձնազոհությամբ։

Դառն է ճշմարտությունը։ Եվ ես, որ նաև պոետ եմ, ու կարող եմ Ձեր երևակայությունը ոգեշնչել հանգավորված հուզականությամբ, աչքերս փակել ու չտեսնել, թե ինչ է կատարվում  աշխարհում, Ձեզ ու ինձ տանել անուրջների ճանապարհով, պիտի ասեմ, որ դա, առնվազն, անազնիվ կլինի։ Ճշմարտությունն այն է, որ ժողովրդագրական ալեկոծումների, սպառազինությունների մրցավազքի, կրոնական նիհիլիզմի, ահաբեկչության ահագնացման, ազգային խտրականության բորբոքման  ու բազում այլ մարտահրավերների դեպքում՝ խաղաղության ու անդորրի պայմաններում երազել պետական շինարարության մասին կարելի է, սակայն միայն երազել։

ՀՅԴ-ի մասին, այս պահին  խոսում եմ ոչ իբրև դաշնակցական, այլ իբրև իրազեկ քաղաքացի, ով  լավ գիտի, որ ՀՅԴ-ն այն միակ ուժն է, որ ունի  ներքին անչափելի ներուժ՝ սթափեցնելու հայությանը ու  դարձնելու Հայաստանակենտրոն։

Մենք անսխալական չենք։ Սակայն մեր սխալները հաճախ պարտադրված սխալներ են։ Ու մենք լավ գիտենք, որ մեր նկատմամբ եղած սերը երբեմնի կարող է վեր ածվել հիասթափության, ապա դարձյալ սիրո։ Մենք մեզ համարում ենք  հայության ու Հայ Դատի համար պատասխանատու, ու  համահայկական շահերից ելնելով պիտի համագործակցենք  Հայաստանի իշխանությունների հետ, եթե վերջիններս չեն դավաճանում հայության շահերին: Մենք պարտավորված ենք համագործակցել, որովհետև նա մեր Երկրի իշխանությունն է։ ՀՅԴ-ն  իշխանության ձգտող դասական կուսակցություն չէ՝ այն տուն է, տաճար, ընտանիք, ժողովրդային շարժում, ազատության հայկական եղանակ։

Իսկ հիմա, այսօր ընտրություններ են, ու ՀՅԴ-ն, մյուսների նման, պատրաստվում է այդ ընտրություններին։ Մի բան պարզ է՝ առանց առողջ և իրական ընդդիմության չի կարող առողջ իշխանություն լինել։ Եվ հետո, առանց ընդդիմության հնարավոր չի լինի՝ Արցախի հարցում դիմակայել գերտերությունների ու միջազգային կառույցների պահանջներին։ Մենք կշտկենք մեզ ու ոտքի կկանգնենք: Ես անգամ չգիտեմ, թե ովքեր են լինելու ցանկերում, բայց համոզված եմ, որ առանց Դաշնակցության պառլամենտ չպետք է  լինի, եթե ուզում ենք մարտահրավերները ընդունել ու առաջ ընթանալ՝ համազգային ողջ կարողականությամբ։

Դավիթ Վանյան

Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
 Խաշուկջին` տարվա մարդ
11 Դեկտեմբերի 2018, 17:24 Խաշուկջին` տարվա մարդ
Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
11 Դեկտեմբերի 2018, 14:56 Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica