close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արթուրը լողալ շատ էր սիրում. տղայի` լճից դուրս բերված դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել

Իրավունք

9 Նոյեմբերի 2018, 17:55
 Արթուրը լողալ շատ էր սիրում.  տղայի` լճից դուրս բերված դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել
Տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 7-ին`, ժամը 13:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ նոյեմբերի 6-ին` ժամը 19:00-ի սահմաններում, աուտիզմի համախտանիշով տառապող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցի տներից մեկից դուրս է եկել և չի վերադարձել: 
 
Ոստիկանությունից մեզ տեղեկացրել էին, որ այսօր առավոտյան հայտնաբերվել է տղայի դին` Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ:
 
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դիահերձման արդյունքով` երեխայի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 
Տրամադրված նախնական եզրակացության համաձայն` երեխայի մահվան պատճառը ջրահեղձությունն է: 
 
Yerkir.am-ի տեղեկություններով` երեխան լողալ շատ է սիրել, և հարազատները չեն բացառում, որ հենց տղան էլ գնացել է այդ տարածք` լողալու նպատակով:  
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica