close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե ԱՄՆ-ն Իրանի հարցով ճնշի Հայաստանին, կա Ռուսաստանը` կաջակցի. Կլինցևիչ

Քաղաքական

9 Նոյեմբերի 2018, 17:28
 Եթե ԱՄՆ-ն Իրանի հարցով ճնշի Հայաստանին, կա Ռուսաստանը` կաջակցի. Կլինցևիչ

Ժամանակն է, որ ԱՄՆ-ը վերջ դնի վոլյունտարիզմին, պետք է առաջնորդվել միջազգային իրավունքի նորմերով: Հայաստանը` որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի բարեկամություն անելու ում հետ ցանկանա, և որևէ մեկը նրան մեղադրելու իրավունք չունի: Այս մասին Մոսկվա-Մինսկ-Երևան-Տալլին տեսակամրջի ընթացքում ասաց ՌԴ ԴԽ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցևիչը՝ անդրադառնալով Հայաստանի՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև ընտրությանը:

«Չեմ կարծում, թե Հայաստանն այս  հարցում պետք է շատ  մտահոգվի, բայցև չպետք է անտեսի ԱՄՆ-ի ճնշման հավանականությունը: Մյուս կողմից՝ կա Ռուսաստանը և նրա աջակցությունը, սա ևս պետք է հաշվի առնել»,- շեշտեց նա՝  հույս հայտնելով, որ մոտ ապագայում խնդրի լուծման ծրագիր կմշակվի:

Նոր նշանակումներ
23 Հունվարի 2019, 18:08 Նոր նշանակումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica