close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե ամեն անգամ սեփական պլաններն առաջ տանենք, ոչ մի լավ բանի չենք հասնի. Կլինցևիչը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության մասին

Քաղաքական

9 Նոյեմբերի 2018, 16:56
 Եթե ամեն անգամ սեփական պլաններն առաջ տանենք,  ոչ մի լավ բանի չենք հասնի. Կլինցևիչը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության մասին

Քաղաքական գործիչները գնում են, գալիս են նոր գործիչներ` իրենց պոտենցիալով, որը մեզ երբեմն թվում է ոչ  բավարար: Այստեղ պետք է խոսել սկզբունքներից, որոնք ընկած են միջազգային իրավունքի հիմքում, որով էլ պետք է առաջնորդվել.  «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած  Մոսկվա-Մինսկ-Երևան-Տալլին տեսակամրջի ընթացքում ասաց ՌԴ ԴԽ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցևիչը՝ անդրադառնալով  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ զարգացումներին:

«Պետք է աշխատել միջազգային իրավունքի նորմերին և ՀԱՊԿ շրջանակում առկա պայմանավորվածություններին համապատասխան: Եթե ամեն անգամ սեփական պլաններն առաջ տանենք, մենք ոչ մի լավ բանի չենք հասնի: Սա իմ անձնական կարծիքն է, նրբությունների մեջ չեմ խորանում»,- շեշտեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica