close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արամ Ա-ն ընդունել է Գյումրու դրամատիկական թատրոնի ներկայացուցիչներին. լուսանկարներ

Հասարակություն

9 Նոյեմբերի 2018, 16:01
 Արամ Ա-ն ընդունել է Գյումրու դրամատիկական թատրոնի ներկայացուցիչներին. լուսանկարներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Անթիլիասի Մայրավանքում ընդունել է Համազգայինի «Գասպար Իփեկյան» թատերախմբի վարչության պատվիրակությանն ու վերջինիս հրավերով Լիբանան ժամանած` Գյումրու «Վարդան Աճեմյանի» անվան պետական դրամատիկական թատրոնի ներկայացուցիչներին:

Ըստ Armenianorthodoxchurch-ի` հանդիպման ընթացքում թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը ներկայացրել է դերասաններին, ապա խոսել թատերախմբի մասին` ներկայացնելով թատրոնի ներկայիս և ապագա ծրագրերը:

Նորին Սրբությունն իր հերթին կարևորել է մշակույթի դերը հայապահպանման աշախատանքներում:

Խոսելով թատրոնի մասին` Վեհափառն ընդգծել է թատրոնի կարևոր դերը մշակույթի, գրականության և մտքի զարգացման մեջ:

«Արուեստի կողքին, թատրոնը կը հետապնդէ դաստիարակչական առաքելութիւն. լաւ թատրոն է այն թատրոնը, որ հանդիսատեսին միտքին մէջ կը շարունակուի նոյնիսկ ներկայացումէն ետք, որովհետեւ հանդիսատեսին միտքին ու հոգիին մէջ պատգամ մը ձգած կ՚ըլլայ»,- ասել է Արամ Ա-ն:

Նշենք, որ թատերախումբը ժամանել է Լիբանան` ներկայացնելու երեք ներկայացում` «Հարսանիք  թիկունքում», «Սիրո քասթինգ», և «Երկնագույն շան աչքեր»:

Image may contain: one or more people and indoor

Image may contain: 2 people, people sitting, suit and indoor

Image may contain: 9 people, people smiling

Image may contain: 5 people, people sitting and indoor

Image may contain: one or more people, people sitting and indoor

Նոր նշանակումներ
23 Հունվարի 2019, 18:08 Նոր նշանակումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica