close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշահմամբ շուրջ 250 մլն դրամի ոսկի, արծաթ և պղինձ է արդյունահանվել

Իրավունք

9 Նոյեմբերի 2018, 14:29
 Պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշահմամբ շուրջ 250 մլն դրամի ոսկի, արծաթ և պղինձ է արդյունահանվել

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջները, 2009թ. ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետության անունից ՓԲ ընկերության հետ կնքել են հանքարդյունաբերման լիցենզիայի պայմանագիր:

Նշված ընկերության հանքավայրի շահագործման իրավունքը դադարեցվել է`ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունները և ՀՀ օրենսդրության պահանջները խախտելու պատճառաբանությամբ:  Այնուհետև, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, հիմք ընդունելով փաստացի ուժը կորցրած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը և դրա վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված անհիմն պաշտոնական պարզաբանումը, առանց օրենքով սահմանված տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության, 2012թ. նոյեմբերի 23-ին նույն հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման իրավունքը տրամադրել են մեկ այլ ՍՊԸ-ի: Նույն օրը վերջինիս տրամադրվել է նաև օգտակար հանածոների արդյունահանման թույլատրություն, իսկ 2012թ. դեկտեմբերի 12-ին՝ լեռնահատկացման ակտ, ինչն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այսպես, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան հանձնարարագրերի հիման վրա նշված ՍՊԸ-ում իրականացված ստուգմամբ արձանագրվել է, որ ընկերության կողմից առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի, ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ 2017թ. դեկտեմբեր ամսին նշված հանքավայրում իրականացվել է 1.330 տոննա հանքաքարի արդյունահանում, որում մետաղների քանակը կազմում է շուրջ  218 մլն դրամի` 11,31 կգ ոսկի, շուրջ 19 մլն դրամի` 84,5 կգ արծաթ և շուրջ 15 մլն դրամի` 5,25 տոննա պղինձ:Արդյունահանված հանքաքարը չի արտացոլվել ընկերության կողմից լիազոր մարմին ներկայացված ետվություններում` էական վնաս պատճառելով ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին: Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica