close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

23-ամյա Վահագն Մարգարյանը դեռ կոմայի մեջ է. ներկայացումը հետաձգվել է

Մշակույթ

9 Նոյեմբերի 2018, 14:03
 23-ամյա Վահագն Մարգարյանը դեռ կոմայի մեջ է. ներկայացումը հետաձգվել է

Տեղեկացրել էինք, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետի արտիստ` 23-ամյա Վահագն Մարգարյանը վթարի է ենթարկվել: Նրան տեղափոխել են «Արմենիա» ԲԿ:

Հիվանդանոցի թերապիայի գծով տնօրեն Հարություն Դավթյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Վահագնի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: «Տղան դեռ կոմայի մեջ է, որևէ փոփոխություն չկա նրա մոտ«,- ասաց նա:

Վահագնը ստացել է մի շարք լուրջ վնասվածքներ, այդ թվում` գլխի շրջանում: Նրան վիրահատել են, հեռացրել փայծաղը:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 12-ին նախատեսված` Կ․ Խաչատրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացումը տեղի չի ունենա, քանի որ Վահագնը ներգրավված էր ներկայացման մեջ: Փոխարենը նոյեմբերի 12-ին նախատեսված բալետային ներկայացումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին: Նոյեմբերի 12-ի համար գնված տոմսերը վավեր են նոյեմբերի 23-ին:

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica