close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+3°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս պահի դրությամբ՝ Վճռաբեկում բողոքի քննության վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել. Քոչարյանի պաշտպանական թիմ

Իրավունք

9 Նոյեմբերի 2018, 13:52
 Այս պահի դրությամբ՝  Վճռաբեկում բողոքի քննության վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել. Քոչարյանի պաշտպանական թիմ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել, որում պարզաբանում է այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված «Քոչարյանի կալանավորման գործը նոր քննությա՞ն են ուղարկում» հոդվածում տեղ գտած տեղեկությունը։ 

«Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված՝ «Քոչարյանի կալանավորման գործը նոր քննությա՞ն են ուղարկում» վերտառությամբ հոդվածում  լրատվամիջոցն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորման որոշումը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից անձեռնմխելիության հիմքով վերացնելու և այս որոշումը Վճռաբեկ դատարան պաշտպանական կողմի բողոքարկելու հարցին:

Նշենք, որ ՀՀ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին վերացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումն՝ անձեռնմխելիության հիմքով: Ինչպես մեղադրանքի կողմն, այնպես էլ պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանի այս որոշումը բողոքարկել են Վճռաբեկ դատարան և  բողոքները Վճռաբեկ դատարանը  վարույթ է ընդունել սեպտեմբերի 19-ին:

Վճռաբեկ դատարան բերված Դատախազության բողոքը վերաբերում է միայն անձեռնմխելիության հիմքին: Ինչ վերաբերում է պաշտպանական կողմին, ապա ի հավելումն անձեռնմխելիության հիմքին՝ Վերաքննիչ դատարան էին ներկայացվել նաև այլ, ոչ պակաս կարևոր հիմնավորումներ, որոնց Վերաքննիչ դատարանը չէր անդրադարձել, և այդ պատճառով բերվել էր Վճռաբեկ բողոք:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ՝  Վճռաբեկ դատարանում բողոքի քննության վերաբերյալ  պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել: Այլ տեղեկություններ լինելու դեպքում լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասվում է հայտարարության մեջ:


Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica