close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավիթ Իշխանյանը ներկայացրել է Արցախի միջազգային ճանաչման գործընթացում ՀՅԴ ծավալած աշխատանքները

Արցախ

9 Նոյեմբերի 2018, 12:10
 Դավիթ Իշխանյանը ներկայացրել է  Արցախի միջազգային ճանաչման գործընթացում ՀՅԴ ծավալած աշխատանքները

Նոյեմբերի 8-ին մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Դավիթ Իշխանյանը հանդիպումներ է ունեցել  Վազգենաշեն, Մյուրիշեն և Ավդուռ համայնքներում: «Ապառաժ»-ը հայտնում է, որ դրանց ընթացքում  պատգամավորը ընտրողներին է ներկայացրել ԱՀ ԱԺ-ում «Դաշնակցություն» խմբակցության կատարած աշխատանքները օրենսդրական դաշտում, միջխորհրդարանական կապերի ամրապնդման ոլորտում, ինչպես նաև  Արցախի միջազգային ճանաչման գործընթացում ՀՅԴ ծավալած աշխատանքները:

Դավիթ Իշխանյանը  հանդիպումը կարևորել է այն առումով, որ մոտենում է 2019 թ. պետական բյուջեի քննարկումը  ԱՀ ԱԺ-ում և պետք է օգտագործել համայնքներում առկա կարևոր խնդիրները բյուջեում արտացոլելու հնարավորությունները:

Համայնքների բնակիչների կողմից բարձրացված  խնդիրներից էր խմելու ջրի և ոռոգման համակարգի ապահովման հարցը, Հարավ-Ավդուռ-Մյուրիշեն ճանապարհի բարեկարգումը, «ԱրցախԷներգո» ՓԲԸ-ի կողմից հոսանքի ոչ բավարար մատակարարումը, երիտասարդ ընտանիքներին բնակարանային ապահովումը, Արցախյան պատերազմի ժամանակ հրետակոծության հետևանքով վնասված տների վերանորոգման հարցերը:

Բնակիչների կողմից հատուկ ահազանգ է  հնչեցվել «ԱրցախԳազ» ՓԲԸ կողմից բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում տեխնիկական սպասարկման ծառայության վճար սահմանելու մասին կայացված որոշումը:

Բարձրացված մի շարք հարցերի պատգամավորը տեղում տվել է սպառիչ պատասխաններ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica